22:41 17.01.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ Հայաստանը միջանցիկ երկիր դառնալու մեծ հնարավորություններ ունի, որոնք պետք է օգտագործել: Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում կայացած նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ:
«Մենք ունենք երկու հզորագույն հարևաններ՝ ի դեմս Իրանի և ի դեմս Ռուսաստանի, և այս հնարավորությունները բացառապես չեն օգտագործվել առ այսօր: Սա պետք է շատ կարևորել: Երկրորդ՝ պետք է քանդել տնտեսական ամբողջ հանգույցները, որոնք նախորդ իշխանությունն, ունենալով ավտորիտար էություն, կերտել են և հյուսել են այնպիսի օրենսգիրք, այնպիսի հարկային ու մաքսային օրենսդրություն, որն ուղղակի հնարավոր չէ քանդել»,- ասել է նա:
Նա հայտարարել է, որ թեև այժմ քաղաքական կամք կա, բայց այդ հարցը կկարգավորվի միայն հարկային ու մաքսային օրենսդրական փոփոխությունների արդյունքում:
«Ինչի՞ ՀՀ-ում վառելիքը մրցակցային չէ: Այս պահին, դուք գիտեք՝ նույն ընկերություններն են ՀՀ վառելիքի շուկայում, ոչինչ չի փոխվել: Չնայած՝ կա քաղաքական կամք, չնայած կա այն բանը, որ այլևս այդ ընկերությունները վերադասին համապատասխան գումար չեն փոխանցում, բայց իրավիճակը չի փոխվել դրանից: Այսինքն՝ այդ գումարների որոշ մասը գնում է պետական բյուջե: Բայց, եթե մարդը 1 տոննային 50 դոլար հաշվարկով փող էր վերադասին փոխանցում, որպեսզի ինքը մոնոպոլ դիրք ունենար՝ այդ մոնոպոլ դիրքն այլևս օրենքով ամրագրված է»,- ասել է նա:
Իր խոսքով՝ այս դեպքում գործում է հստակ պայմանագիր՝ կոնկրետ մեկ կազմակերպության հետ:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...