15:44 18.01.2019
Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար ստորագրահավաքը կմեկնարկի Գյումրիից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Փոխենք միասին» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
ԿԸՀ-ն նախաձեռնությունը գրանցել է դեկտեմբերի 28-ին և այդ օրվանից սկսած 45-օրյա ժամկետ է սահմանել 200 հազար ստորագրություն հավաքելու համար: Սա այն պահանջն է, որը ներկայացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու համար: Ստորագրահավաք, որպես այդպիսին, դեռ չի սկսվել: Առանձին օրենքներում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է 50 հազար, սահմանադրական հանրաքվեի համար՝ 200 հազար ստորագրություն:
«Փոխենք միասին» նախաձեռնության հեղինակները Սահմանադրության 34 հոդվածների փոփոխության հայտ են ներկայացրել: Դա հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով: Ըստ այդմ, 200 հազար ստորագրություն ունենալը պարտադիր է: Դեկտեմբերի 28-ից փետրվարի 10-ն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում հավաքելու են ստորագրությունները: Տոնական արձակուրդներն են խանգարել, նաև ստորագրահավաքի կազմակերպման կանոնակարգը: Թույլատրվում է ստորագրահավաքի համար տարածք ունենալ միայն քաղաքապետարաններում, մարզպետարաններում ու նոտարական գրասենյակներում: Նախաձեռնությունը երեկ դիմում է ներկայացրել Գյումրիի համապատասխան կառույցներ՝ տարածք ու աշխատակից հատկացնելու համար: Նոր ժամկետներ ստանալու համար պատրաստվում է դիմել ԿԸՀ:
«Մինչև հունվարի 8-ը ոչ աշխատանքային օրեր էին: Հիմա էլ եռօրյա ժամկետում են մեզ տարածք տրամադրելու: Հատկացված ժամկետից մնում է ընդամենը 20 օր: Այդ օրերը կօգտագործենք քաղաքացիներին իրազեկելու համար: Փետրվարի 10-ին կդիմենք ևս 45 օր ստանալու համար: Սահմանադրությունում փոփոխությունների համար անհրաժեշտ է 200 հազար ՀՀ քաղաքացու ստորագրություն: Մեր կարծիքով՝ փոփոխության ենթակա հոդվածներից միայն մեկ կամ երկուսն են, որ հնարավոր է փոխել ԱԺ-ի 2/3-ի համաձայնությամբ: Մյուս փոփոխությունները հնարավոր են հանրաքվեով»,- ասել է «Փոխենք միասին» քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:
Սահմանադրական փոփոխությունները, որոնք առաջարկում է նախաձեռնությունը, հիմնականում վերաբերում են նախագահի լիազորությունների մեծացմանը: Նախագահը, ըստ նրանց, պետք է ընտրվի: Սա, ըստ Հովհաննես Մարգարյանի, խորհրդարանական կառավարման մոդելը չի տանի դեպի սուպերվարչապետություն:
«Մենք շատերի հետ ենք զրուցել, բոլորն էլ կողմ են, որ ՀՀ նախագահի պաշտոնն ընտրովի լինի: Հիմա ստացվում է, որ ժողովուրդը 5 տարով կտրված է իր իշխանությունն իրացնելու իրավունքից: Ընտրում է միայն ԱԺ ու ձեռքերը լվանում, հեռու քաշվում»,- ասել է Հովհաննես Մարգարյանը:
Առաջնային մանդատներով, ըստ նախաձեռնության լիազոր ներկայացուցչի, պետք է ընտրվեն նաև Երևանի, Գյումրիի ու Վանաձորի քաղաքապետները: Այսինքն՝ Սահմանադրության փոփոխությունից բխելու է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունը:
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...