20:59 19.01.2019
Գյումրիի հիվանդանոցներում դիմելիության բարձր ցուցանիշ կա, բայց ոչ մի բուժհաստատությունում կարանտին հայտարարված չէ: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի համաճարակաբան Արմինե Անդրյանը: Նա նշել է, որ սուր շնչառական հիվանդների թիվն այս տարի, նախորդների համեմատ, Շիրակի մարզում նվազել է: Վիճակն այնպիսին չէ, որ կարանտին հայտարարվի:
«Չկա հայտարարված կարանտին: Կարանտին հայտարարվում է այն դեպքում, երբ համաճարակային վիճակ է: Համաճարակ չունենք: Համաճարակ հայտարարվում է այն դեպքում, երբ նորմալ հիվանդացության համաճարակաբանական շեմը հիվանդացությունը հաղթահարում է 3-5 անգամ: Իսկ հիմա վիճակն այնպիսին է, որ համաճարակաբանական շեմը 1․5-1․8 անգամ ցածր ընթացակարգով է հիվանդացությունն ընթանում: Չկա կարանտին, բայց հիվանդանոցներում պետք է տեսակցությունները սահմանափակվեն»,- ասել է համաճարակաբան Արմինե Անդրյանը:
Ըստ համաճարակաբանի՝ Շիրակի մարզում սուր շնչառական վիրուսներով հիվանդներին ընդունում է հիմնականում Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը, իսկ մանկահասակ երեխաներին՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը: Մյուս բուժհաստատություններում անձնակազմի զգուշության միջոցառումները, որոնք արտահայհտվում են դիմակ կրելով, համաճարակաբանն անիմաստ է համարում:
«Կրում են դիմակ, երբ չկա կարանտին, այն էլ հիվանդանոցում, որտեղ չկա վարակիչ հիվանդ կամ ունեն չեն ներկայացնում: Իմաստը որն է շնչադիմակ կրելու: Տպավորություն է ստեղծվում, որ կա վտանգ, ռիսկ: Հասկանալի է, երբ դիմակ են կրում ընդունարանում, որտեղ չգիտեն, թե իրենց դիմող հիվանդն ինչ ախտորոշում ունի, բայց բաժանմունքներում անվտանգության նման միջոց ձեռնարկելու անհրաժեշտություն չկա» ,- ասել է համաճարակաբանը:
Արմինե Անդրյանը նշել է նաև, որ Գյումրիի հիվանդանոցների աշխատակիցների, մանկատների խոցելի համարվող երեխաների և ծերերի տուն-ինտերնատի, խրոնիկ հիվանդություններով տառապող բնակիչների մեծ մասը գրիպի դեմ պատվաստված է:
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...