Փրկարարների օգնությամբ վատառողջ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Փրկարարների օգնությամբ վատառողջ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

16:28 21.01.2019

Հունվարի 14-20-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք փրկարարական գործողություններ ՀՀ ավտոճանապարհների փակ և դժվարանցանելի հատվածներում՝ ապահովելով քաղաքացիների անխափան տեղաշարժը:

Արագածոտնի մարզի Արագած, Բերքառատ, Ալագյազ համայնքներում նախորդ շաբաթվա մի քանի օրերի ընթացքում ահազանգեր են ստացվել այն մասին, որ գյուղի մոտակայքում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մեքենաների արգելափակման առավել շատ՝ շուրջ մեկ տասնյակ դեպքեր նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել են մարզի Ապարան համայնքի ավտոճանապարհներին: Կանչի վայր հասած հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներն արգելափակումից և ուղևորներին ցույց տվել անհրաժեշտ օգնություն:

Հունվարի 17-ին Ծաղկահովիտի ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Ճարճակիս գյուղի ավտոճանապարհը փակ է, գյուղում կան վատառողջ երեխաներ, որոնց անհրաժեշտ է տեղափոխել բժշկական կենտրոն: Երեխաներին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Փրկարարները երեխաներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Նույն օրը փրկարարների օգնությամբ Ծաղկահովիտի ԲԿ-ում բուժում ստացած 13 երեխաների և երկու մեծահասակների հնարավոր է եղել անվտանգ հասցնել իրենց բնակավայր՝ Ճարճակիս:

Կոտայքի մարզում մեքենաների արգելափակման ահազանգեր ստացվել են Հրազդան և Ծաղկաձոր համայնքներում, որոնց արձագանքել են ԱԻՆ մարզային փրկարարական ստորաբաժանումները: Հունվարի 14-20-ը Շիրակի մարզում՝ Աշոցք, Կրասար, Ցողամարգ համայնքների ավտոճանապարհների փակ հատվածներից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենա՝ ուղևորներին ցուցաբերելով համապատասխան օգնություն: Ձնակույտերում մեքենաների արգելափակման դեպքեր գրանցվել են նաև Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, որոնց ցուցաբերվել է համապատասխան արձագանքում:

Հունվարի 17-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ ԱԻն հենակետի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում: Գորիսի հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան: Նույն օրը Ջամշլու գյուղի մոտակայքում արգելափակված «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ձնակույտից դուրս բերելու համար օգնության է մեկնել Արագածոտնի մարզի Ալագյազի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել նշված ավտոմեքենան:

ՀՀ ԱԻ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ինչպես նաև հիշեցնում՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր.

• Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի վրա,

• Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում,

• Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

BACK_TO_TOP