12:26 22.01.2019
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արվեստաբան, մանկավարժ Արա Աթայանը խոսել է կրթությանը վերաբերող մի շարք հարցերի մասին.
«Կրթության ոլորտում ապաքաղաքականացվեց դպրոցը: Ոչ ոք նույնիսկ հին իշխանություններից չէր կարող պնդել, որ եղել է դեպք, որ դպրոցները նախընտրական քարոզարշավի մասնակցեին. սա բարոյական, քաղաքական հարց է: Կրթության էությանը վերաբերող բուն փոփոխություններ դեռ չեն երևում: Հիմա արդեն ժամանակն է, որ այդ ամենը գնա դեպի խորքերը, դեպի կրթության էություն»:
Արա Աթայանը համաձայնել է այն գաղափարին, որ չպետք է լինեն «էլիտար» դպրոցներ, բոլորը պետք է լինեն հավասար, և ամեն քաղաքացի, հանդիսանալով հարկատու, իրավունք ունի սեփական երեխաների համար գոնե վճարված հարկերի չափով ստանալ գումար երեխայի համար:
«Աշխարհում կան տասնյակ մանկավարժական շատ հետաքրքիր ուղղություններ. Հայաստանում ևս, օրինակ` «Վալդորֆյան դպրոց»-ը, «Այբ»-ը, «Մխիթար Սեբաստացին» և այլն: Եթե օրենսդրական դաշտը փոխվի, ապա բոլոր դպրոցները կզբաղեցնեն իրենց տեղը: Մենք, հասարակությունը հոգնել է միատեսակ գորշությունից, պետք է ստեղծվեն պայմաններ, որ շատ հետաքրքիր դպրոցներ հիմնվեն»:
15:14 19.08.2025
Կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության կանխատեսումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 265-300 ց/հա, Լոռու մարզում՝ 330-370ց/հա, Գեղարքունիքի մարզում՝ 230-250ց/հա: ...
15:06 19.08.2025
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերելՀայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...