Ինեկոբանկը և The Bank of New York Mellon-ը մեկնարկում են նոր համագործակցություն՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

Ինեկոբանկը և The Bank of New York Mellon-ը մեկնարկում են նոր համագործակցություն՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների հնարավորությունները

15:25 19.08.2025

Ինեկոբանկը մեկնարկել է նոր և լայնածավալ համագործակցություն ամերիկյան առաջատար բանկերից մեկի՝ The Bank of New York Mellon-ի հետ՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների աշխարհագրությունը և ապահովելով առավել արդյունավետ գլոբալ ֆինանսական ծառայություններ։

Այս համագործակցության շնորհիվ Ինեկոբանկի հաճախորդները՝ թե՛ ֆիզիկական և թե՛ իրավաբանական անձինք, կարող են ստանալ և իրականացնել ԱՄՆ դոլարով փոխանցումներ աշխարհի տարբեր ուղղություններով՝ ավելի արագ, հարմար և հուսալի եղանակով։

Ավելին, ս․թ․ օգոստոսի 21-ից մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ դոլարով բոլոր փոխանցումներն Ինեկոբանկի միջոցով կիրականացվեն առանց միջնորդավճարի։

Թղթակցային հարաբերությունների հաստատմանը զուգահեռ՝ այս գործընկերությունը ներառում է նաև The Bank of New York Mellon-ի կողմից առաջարկվող ֆինանսական ծառայությունների ավելի լայն շրջանակ։

«Հաշվի առնելով մեր հաճախորդների փոփոխվող կարիքներն ու միջազգային փոխանցումների աճող ծավալը՝ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել տարբեր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և ապահովում ոչ միայն ներկա պահանջները, այլև հիմք դնում երկարաժամկետ զարգացման համար։ The Bank of New York Mellon-ի հետ այս գործընկերությունը ևս մեկ կարևոր քայլ է՝ տրամադրելու մեր բոլոր հաճախորդներին առավել ժամանակակից, արագ և հուսալի բանկային ծառայություններ ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- նշում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Երկու բանկերի միջև համագործակցությունը կնպաստի հատկապես կորպորատիվ հաճախորդներին մատուցվող ֆինանսական ծառայությունների ընդլայնմանը՝ խթանելով նրանց ակտիվ ներգրավվածությունը միջազգային առևտրի ոլորտում։

«Մենք շարունակաբար քայլեր ենք ձեռնարկում մեր հաճախորդների համար կայուն և տեխնոլոգիապես առաջադեմ հնարավորություններ ապահովելու ուղղությամբ։ The Bank of New York Mellon-ի հետ այս գործընկերությունը դրա տրամաբանական շարունակությունն է, որը հատկապես կարժևորեն մեր կորպորատիվ հաճախորդները։

Ներկայիս գլոբալ բիզնես միջավայրում բանկային գործարքների արագությունը, հուսալիությունը և բազմազանությունը որոշիչ նշանակություն ունեն, և մենք տրամադրում ենք գործիքներ, որոնք թույլ են տալիս կազմակերպություններին զարգացնել իրենց բիզնեսը միջազգային առևտրի ոլորտում»,- նշում է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը։

Միջազգային փոխանցումների համար անհրաժեշտ տվյալները հասանելի են բանկի պաշտոնական կայքէջում և մասնաճյուղերում։

Ինեկոբանկի մասին 

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին: Այս տարիների ընթացքում բանկը մշակել է նորարարական թվային լուծումներ և պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում։ 

Ինեկոբանկն ունի թղթակցային հարաբերություններ աշխարհի մի շարք առաջատար միջազգային բանկերի հետ։

The Bank of New York Mellon-ի մասին

The Bank of New York Mellon-ը համաշխարհային ֆինանսական կազմակերպություն է, որը խթանում է կապիտալի շուկայի զարգացումն ամբողջ աշխարհում։ Այն աջակցում է ինստիտուցիոնալ հաճախորդներին և ներդրողներին ավելի քան 100 ֆինանսական շուկաներում՝ տրամադրելով ակտիվների սպասարկման, վերջնահաշվարկի, պահառության, ինչպես նաև գանձապետական ծառայություններ, ներդրումների կառավարում և տվյալների վերլուծություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

17:22 19.08.2025

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպման ժամանակ, եթե նրանց առաջին հանդիպումը «հաջողվի»։ «Ես զանգահարեցի նախագահ Պուտինին։ Մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկու հետ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կմասնակցեմ եռակողմ […] ...

Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը

17:17 19.08.2025

Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը

Այսօր նախարար Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ կայացավ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Արա Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ խորհրդի անդամների կազմով։ Նախարար Մաթևոսյանը, որպես խորհրդի նախագահ, հիշեցրեց, որ նաև նախկինում՝ փոխվարչապետի կարգավիճակում, ղեկավարել […] ...

Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

17:14 19.08.2025

Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից […] ...

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

17:07 19.08.2025

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

17:05 19.08.2025

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

17:00 19.08.2025

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...

BACK_TO_TOP