21:48 22.01.2019
«Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ խոսել է նաև Նազարյանի այն հայտարարության մասին, թե հեռախոսով լրագրողներին ինքը հայտարարություն չի տալիս.
«Իմ խնդրանքն էր չանել հեռախոսային տեսագրությամբ անհատական, երկարատև հարցազրույցներ: Խնդրանքս վերաբերում էր բացառապես դրան: Չէր վերաբերում ճեպազրույցներին, որոնք շատ հաճախ լինելու են Աժ միջանցքներում և չէր վերաբերում իրադարձություններին, որտեղ ես պետք է շատ արագ, տեղում արձագանքեմ: Բնականաբար, այդտեղ միջոցի խնդիր չի լինելու և էական չի լինելու: Բայց ես իսկապես ուզում եմ, որ այն հարցազրույցները, որոնք կլինեն շատ խորքային, բովանդակային, ներկայացվեն հանրությանը պատշաճ կերպով, որովհետև եթե ես հոգ եմ տանում իմ հաղորդած տեղեկության մասին, ուզում եմ, որ դա տեղ հասնի այնպես, որ հարմար լինի և՛ դիտել, և՛ լսել: Ընդամենը խնդրանքս դա էր և ուժի մեջ է մնում»,- պաստասխանել է Նազարյանը:
Նազարյանը նաև ասել է, որ առիթից օգտվելով՝ ցանկանում է ասել, որ պատրաստ է համագործակցել բոլոր լրատվամիջոցների, բոլոր լրագրողների հետ․
«Կստեղծեմ պայմաններ, որպեսզի մենք կարողանանք հարցազրույցներ անել, որպեսզի բոլորը գոհ լինեն»:
Նազարյանը նաև ասել է, որ չի խուսափում միջանցքներում հարցազրույցներ տալուց: Դրանք ճեպազրույցի ֆորմատում են և քաղաքական գործիչը շատ հաճախ կարիք ունի տեղեկություն հաղորդելու, մեկնաբանելու: Կարճ հարցազրույցների ժամանակ նշանակություն չունի, թե դրանք ինչով են արձանագրվում:
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...
10:00 02.07.2025
Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհերՀուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...