23:28 22.01.2019
«Հեռնակար»-ի տաղավարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասել է, որ Աժ հաջորդ նիստի օրակարգը դեռ պարզ չէ: Բայց, ընդահնուր առամամբ, օրակարգում կառավարության կառուցվածքի հարցը կա և քննարկման փուլում է:
«Մի նախագիծ հրապարակվեց, որին ես չեմ ցանկանում հղում անել, քանի որ շատ նախնական է և, գուցե, փոփոխություններ լինեն: Քանի դեռ այդ փաստաթուղթը Աժ չի հասել, ես չեմ կարող մեկնաբանություններ անել»,- ասել է Նազարյանը՝ հստակեցնելով, որ այն ինչը դրված է e-draft.am կայքում կառավարության նախագիծն է, բայց ոչ օրենքի նախագիծ: Դա դրվել է հանրային քննարկումների համար և պաշտոնապես ԱԺ ուղարկվելուց հետո միայն պատգամավորներին հասանելի կլինի:
Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է,թե անձնապես ինչ վերաբերմունք ունի Լենա Նազարյանը կրճատումների մասով.
«Շատ վաղուց ենք մենք խոսում, որ պետական ապարատը ուռճացած է և, ըստ էության, նախկինում սոցիալական խնդիր է լուծվել՝ աշխատատեղեր տալով մեր շատ քաղաքացիների, բայց իրականում, նույնիսկ, այդ խնդիրն է ձախողվել, որովհետև 90-ից 120 հազար դրամ ստացող մարդու համար սոցիալական խնդիր, ըստ էության, չի էլ լուծվել, ավելի շատ կախվածություն է առաջացել: Այդ իմաստով, կարծում եմ, շատերը համաձայն են, որ կառավարությունը պետք է լինի ճկուն, դինամիկ և արագ որոշումներ կարողանա կայացնել»,- ասել է Նազարյանը:
ՀՀ Աժ փոխխոսնակը հավելել է, որ խնդիրը ոչ այնքան նախարարությունների համախմբումն է, որքան սոցիալական բաղադրիչը: Կառավարությունը շատ մեծ ուշադրություն պետք է դարձնի աշխատանքից դուրս մնացած մարդկանց խնդրի լուծման ուղղությամբ:
«Ես վստահ եմ, որ գալով ԱԺ, պատգամավորների մեծ մասին հետաքրքրելու է այն հարցը, թե ինչպես են վարվելու այն մարդկանց հետ, որոնք դուրս կմնան աշխատանքից»,- ավելացրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
Լենա Նազարյանը նաև ասել է, որ խոսքն ամենևին էլ 100 հազար մարդու անաշխատանք մնալու մասին չէ: 100 հազարը, որ նշվում է, անհավանական թիվ է.
«Միայն Սփյուռքի և Մշակույթի նախարարություններում մոտ 630 աշխատակից է: Հիմնականում այդ նախարարությունների մասին է խոսքը»,- ասել է Նազարյանը:
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...
10:00 02.07.2025
Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհերՀուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...