Նարեկ Գուրուրյանի կալանքի մեկ ամիսը կլրանա 17 օրից. դատական նիստը կրկին հետաձգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Նարեկ Գուրուրյանի կալանքի մեկ ամիսը կլրանա 17 օրից. դատական նիստը կրկին հետաձգվել է

17:23 22.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ, անազատության մեջ պահվող Նարեկ Գուրուրյանի արտաքսման հարցով դատական նիստը դարձյալ հետաձգվել է, այս անգամ` երկու օրով: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնում է, որ հաջորդ դատական նիստը կլինի հինգշաբթի: Նիստի հետաձգման հիմքը եղել է Գուրուրյանի փաստաբանի անհամաձայնությունը դատախազի առաջարկին` Գուրուրյանի կալանավորման ժամկետը ևս 10 օրով երկարաձգելու մասին:

Նարեկ Գուրուրյանի կալանավորման մեկ ամիսը կլրանա 17 օրից: Մեր զրուցակիցը նշեց, որ Գուրուրյանին հանդիպել կարելի է միայն դատի ժամանակ, վերջինիս առողջական վիճակը նորմալ է:

«Բանտախցում միայն ինքն է, չոր սնունդ է ուտում, ստամոքսն էր ցավում, դեղ է ուզել»,- տեղեկացրեց նա:

Հիշեցնենք, որ Կարագանդայում հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից, խուլիգանական գործողությունների ու սպանության մեջ մեղադրվող Նարեկ Գուրուրյանը կալանավորված է, քննարկվում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևը ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանում կայունության գործոն է անվանել

16:51 19.05.2024

Ալիևը ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանում կայունության գործոն է անվանել

Ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևոր գործոն են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-իրանական սահմանին  Խուդաֆերինի և Գիզ-Գալասի հիդրոէլեկտրակայանների շահագործման հանձնման արարողությանը։ Դրան մասնակցել է նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Իրանա-ադրբեջանական բարեկամությունն ու եղբայրությունը տարածաշրջանում ապագայում կայունության և անվտանգության միջոցառումների ամրապնդման կարևոր գործոն են»,- ասել է նա։ Ադրբեջանի ղեկավարը […] ...

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոյի վիճակը անհանգստության տեղիք չի տալիս

16:21 19.05.2024

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոյի վիճակը անհանգստության տեղիք չի տալիս

Մահափորձից հետո Բանսկե Բիստրիցայի հիվանդանոցում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը ոչ մի մտահոգություն չի առաջացնում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հանրապետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակին հղումով։ Նրա խոսքով՝ Ֆիցոյի կյանքի հետ կապված մտահոգությունները «անցյալում են»։ Ֆիցոն Սլովակիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2010 և 2012-2018 թվականներին, իսկ 2023 թվականի հոկտեմբերին կրկին դարձել […] ...

Զուրաբիշվիլին կոչ է արել Մակրոնին գնալ Թբիլիսի՝ բողոքի ցույցերի ֆոնին

13:14 19.05.2024

Զուրաբիշվիլին կոչ է արել Մակրոնին գնալ Թբիլիսի՝ բողոքի ցույցերի ֆոնին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին այցելել Թբիլիսի նախքան նախընտրական քարոզարշավի մեկնարկը՝ այս աշնանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ «Թող գան այստեղ», – ասել է Զուրաբիշվիլին La Tribune de Dimanche թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպացի առաջնորդներից՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման և […] ...

Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

12:15 19.05.2024

Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շարունակում է ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս։ «Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։ Ես կոչ եմ անում վրացի քաղաքական գործիչներին և […] ...

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի․ Al Jazeera

11:41 19.05.2024

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի․ Al Jazeera

Գազայի հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարից հյուսիս գտնվող տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է Al Jazeera-ն։ Գազայից արևելք գտնվող բնակելի թաղամասին հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Բացի այդ, իսրայելական հրետանին գնդակոծում է Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան և կենտրոնական մի քանի շրջաններ: ...

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

23:59 18.05.2024

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը, ավարտել է իր առաքելությունը, որի ընթացքում առաջին անգամ հատել է հասարակածն ու մտել Հարավային կիսագնդի ջրերը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին։ «Շահիդ Մահդավին առաքելություն է իրականացրել Հնդկական օվկիանոսում 39 օր շարունակ»,-հրամանատարի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim […] ...

BACK_TO_TOP