Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական ու արդյունաբերական զարգացած երկիր. Փաշինյանի հարցազրույցը Le Figaro-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական ու արդյունաբերական զարգացած երկիր. Փաշինյանի հարցազրույցը Le Figaro-ին

19:00 23.01.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Հայաստանում կայացած ընտրություններից ու վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո իր առաջին այցն է կատարել Դավոս: Նա ցանկանում է ներդրողներին վստահեցնել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխություն է կատարվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ ֆրանսիական Le Figaro պարբերականին:

Հոդվածագիրը նշում է, որ փոքր երկրների համար Դավոսի համաժողովն աննախադեպ հնարավորություններ է բացում. սահմանափակ ժամանակահատվածում ու տարածությունում հնարավոր է հանդիպել աշխարհի խոշորագույն կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև մի շարք պետությունների ու կառավարությունների առաջնորդների հետ, և, անհրաժեշտության դեպքում, ավելի կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ, քան պաշտոնական այցի ժամանակ:

«Ինձ համար այս այցը հնարավորություն է միջազգային խոշոր ներդրողներին ներկայացնել այն հնարավորությունները, որոնք մեր երկրում ստեղծվել են թավշյա հեղափոխության շնորհիվ»,- Le Figaro-ի հետ զրույցում նշում է ՀՀ վարչապետը:

«Շատ կարևոր է միջազգային բիզնես-հանրությանը տեղեկացնել, որ ժողովրդավարական հեղափոխությունից հետո մենք տնտեսական հեղափոխություն ենք իրականացնում»,- ասում է Փաշինյանը` իբրև օրինակ բերելով Հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, եկամտահարկի նվազեցումը, մենաշնորհի վերացումն ու կոռուպցիան արմատախիլ անելու հարցում իր վճռականությունը:

Փաշինյանը, ըստ պարբերականի, ցանկանում է ներդրողների ներգրավել զբոսաշրջության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում, բայց, գիտակցելով, որ ընդամենը 3 միլիոն մարդուց բաղկացած համեստ շուկան չափազանց գրավիչ չէ միջազգային կազմակերպությունների համար, նա հենվում է հայերի՝ արդեն աշխարհում ճանաչված հմտությունների՝ ՏՏ ոլորտի վրա:

Պարբերականին ՀՀ վարչապետը հայտնել է, որ հոկտեմբերին Երևանում կանցկացվի ՏՏ ոլորտի միջազգային գիտաժողով մի քանի հազար մասնակիցներով: Պարբերականը հիշեցնում է, որ Դավոսում Փաշինյանը հանդիպել է e-Bay-ի, Mitsubishi-ի, Apple-ի, ինչպես նաև ՎԶԵԲ-ի  ու Ասիական զարգացման բանկի ղեկավարների հետ:

Տեսանյութը՝ այստեղ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BACK_TO_TOP