01:00 24.01.2019
«Կառուցիր պատ, հանցանքին՝ շախ և մատ»,- գեղարվեստորեն այսպես կթարգմանվի նշանաբանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի համար։ Նա այս պատի կառուցումը հիմնավորում է հենց նրանով, որ այն կխոչընդոտի հանցագործների ապօրինի ներթափանցմանը ԱՄՆ։
BUILD A WALL & CRIME WILL FALL!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 23, 2019
Թրամփն այս նշանաբանը հրապարակել է թվիթերյան իր էջում ու վստահություն հայտնել, որ այդ պատի կառուցումը, որ հիմա ընթացքի մեջ է, Հանրապետական կուսակցության ձևավորած իշխանությունը ավարտին կհասցնի առաջիկա երկու տարում (Թրամփի նախագահական առաջին ժամկետի ավարտն է – խմբ)։
BUILD A WALL & CRIME WILL FALL! This is the new theme, for two years until the Wall is finished (under construction now), of the Republican Party. Use it and pray!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 23, 2019
Սակայն նման վստահությունը անտեղի է, քանի որ արդեն մեկ ամիս է, ինչ Թրամփը չի կարողանում ընդունել այնպիսի բյուջե, որը ֆինանսներ կապահովի պատի կառուցման համար։ Պատճառը հակառակորդ Դեմոկրատական կուսակցության մեծամասնությունն է Կոնգրեսում, որտեղ պետք է հաստատվի Թրամփի առաջարկած բյուջեն։ Այս ճգնաժամի պատճառով է, որ ԱՄՆ-ում «շաթդաուն» է՝ կառավարության աշխատանքի մասնավոր դադարեցում ֆինանսավորման համար անհրաժեշտ հաստատված բյուջեի բացակայության պատճառով։
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...
19:42 03.05.2025
Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՍիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...
19:30 03.05.2025
Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներԱրևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
19:20 03.05.2025
Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլԹեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...
19:10 03.05.2025
Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներՆոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ: ...