14:18 24.01.2019
50կմ/ժ արագությամբ ընթացող մեքենայի վթարի դեպքում մարդու մարմնի քաշը կրկնապատկվում է մոտ 25 անգամ: Դա նշանակում է, որ եթե նա չամրակապվի, լուրջ վնասվածքների վտանգը, նաև մահացու ելքի հավանականությունը մի քանի հարյուր անգամ կավելանա: Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում երեխաներին անվտանգ տեղափոխելու համար քարսիթ կամ մանկական նստատեղ են օգտագործում: Միտումը Հայաստան էլ է հասնում:
«Ապահով է, ամբողջ աշխարհում ապացուցված բան է՝ այնտեղ երեխան մեքենա չի նստի, եթե քարսիթ չլինի: Ավելի կարգապահ է լինում երեխան մեքենայի մեջ: Օրինակ՝ իմ տղան, երբ տաքսի է նստում, ուզում է ամրակապված լինի, որովհետև իրեն այդպես լավ է զգում»,- SHANTNEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց քաղաքացիներից մեկը:
Բայց հասարակության մեկ այլ խումբ էլ կա. ամրակապվելը կարևորում են, բայց հենց հերթը հասնում է մանկական նստատեղ գնելուն, ծնողներն ասում են՝ մենք առանց դրա էլ ենք մեծացել: Ու հենց նրանց հակառակը համոզելու համար օրենքի նախագիծ է լրամշակվում: Այն ենթադրում է, որ երթևեկության ընթացքում երեխայի հարմարավետությունը և արտակարգ իրավիճակներում նրա անվտանգությունը պետք է ապահովված լինի: Արդարադատության նախարարության e-draft.am-կայքում, շրջանառության մեջ է դրվել ավելի վաղ ընդունված որոշումներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծում մասնավորապես նշված է.
«Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով: 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով»:
Այսպես անվտանգությունն ապահովելու դեպքում 90% քիչ հավանական է դառնում մահացությունը պատահարից, 75% քիչ հավանական է դառնում լուրջ վնասվածքներ ստանալը, 67% քիչ հավանական է դառնում թեթև վնասվածքներ ստանալը:
Քարսիթի օգտագործումը պարտադիր էր նաև մինչ այժմ, հիմա լրամշակված տարբերակն է: «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանի խոսքերով՝ հարցը պարտադիր լինելու կամ սահմանված 5000 դրամ տուգանքի մեջ չէ:
«Խստությունը, վերահսկողությունը, կամ այն, որ Ճանապարհային ոստիկանությունը բարի կամքի դրսևորում է ցուցաբերում, դա չի նշանակում, որ օրենքում նման պահանջ չի եղել: Կա պահանջ, ամեն անձը թող ինքը մտածի երեխայի անվտանգության մասին»,- ասաց նա:
Օրինագիծը միտված է մանկական վնասվածքների և մահացության թվի կրճատմանը: Սա կարևոր հարց է, պնդում է առողջապահության նախարարը:
«Սա ոչ թե քմահաճույք է, այլ պետության պոզիտիվ պարտականություններից՝ պաշտպանել բոլոր քաղաքացիներին, այդ թվում մանկահասակ քաղաքացիներին, անկախ նրանից՝ այդ մանկահասակ երեխայի ծնողներն առանց ամրագոտի երթևեկելու վտանգը հասկանո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե թողնենք հայեցողությանը, կունենանք այն, ինչ ունենք հիմա»,- ասաց նա:
Արդյո՞ք որոշ ընկերությունների համար շահավետ բիզնես չի դառնա քարսիթի վաճառքը:
«Օրինակ՝ ջրի վաճառքն էլ է շահավետ բիզնես, բայց կարևոր է մեր առողջության ու կյանքի համար»,- ասաց Թորոսյանը:
Սոցիալական հարթակներում հարցը քննարկողները նաև ասում են՝ երեխաներն անհանգիստ են, ակտիվ, քարսիթի մեջ երկար չեն մնա:
«Իմ երեխաներն էլ են շատ անհանգիստ, բայց ես համարում եմ, որ նրանց՝ վթարից փրկվելու անհրաժեշտությունը շատ ավելի կարևոր է, քան նրանց հանգստությունը»,- ասաց առողջապահության նախարարը:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը գրել է.
«4 երեխաներիս համար մեր մեքենայում քարսիթ դնելու մասին. Կարո՞ղ եմ պահանջել պետությունից համապատասխան մեքենա, որտեղ կարող են տեղավորվել մեր 4 քարսիթերը:) Թե՞ մենակ պետությունը կարող է ինձնից պահանջել 4 քարսիթ։ Օրվա հարցը»։
Որպեսզի նախագիծն ամբողջական տեսք ստանա, այս ու այլ խնդրահարույց հարցեր կհնչեն հանրային քննարկման ժամանակ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...