16:13 24.01.2019
ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 24-ի հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, ըստ որի՝ շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այս որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի օրենքի համաձայն՝ ապահովվում է մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուների ավանդի փոխհատուցման իրավունքի իրականացումը:
Հարկ է նշել, որ շարունակվում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված ավանդատուներին փոխհատուցում տրամադրելու ծրագիրը:
Ավանդի փոխհատուցման իրավունք ձեռք բերելու համար վերոհիշյալ անձինք պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային բաժին կամ գործակալություն:
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...
21:05 05.07.2025
Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...