17:14 24.01.2019
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:
«Ռազմական խորհրդի նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամկազմը, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները: Հրապարակելով նիստի աշխատակարգը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը կարևորել է բոլոր ելույթները՝ նշելով, որ առաջիկա մեր բոլոր ձեռքբերումները կախված կլինեն նաև այն հանգամանքից, թե ինչ հետևություններ կարվեն նախորդ տարվա արդյունքներից, և ըստ այդմ՝ ինչպիսի հերթականությամբ կպլանավորվեն նոր բանակային տարվա առաջնահերթությունները: Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային ելույթները: ՊԲ-ի 2018 թվականի ուսումնական տարվա մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբների պատրաստության, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, զորքերի ծառայության և ինժեներական աշխատանքների վիճակի մասին համապարփակ ելույթով, հանդես է եկել բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ուղղությունների և առանձին ոլորտների վերլուծական ելույթների ժամանակ բանախոսներն ընդգծել են, որ չնայած ակնհայտ են դրական զարգացումներն ու արձանագրված հաջողությունները, սակայն առկա են նաև մի շարք ոլորտներ, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետևողական աշխատանքներ:
Բանակային 2018 թվականն ամփոփել ու ընթացիկ տարվա խնդիրներին անդրադարձել է հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Կարեն Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ 2019 թվականի ընթացքում բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում են լինելու պետական սահմանի պահպանության, ղեկավարման համակարգի հետագա զարգացման, շտաբների պատրաստության և փոխգործակցության մակարդակի բարձրացման, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, սպառազինության ու թիկունքային ապահովման հետ առնչվող խնդիրների համալիրը:
Ռազմական խորհրդի նիստի ժամանակ ելույթ է ունեցել ԱՀ նախագահը: Բակո Սահակյանը բավարար գնահատելով 2018 թվականի ընթացքում արձանագրված հիմնական ցուցանիշները՝ հավաստիացրել է, որ պետությունն այսուհետ ևս կշարունակի իր հետևողական ուշադրության կենտրոնում պահել ՊԲ-ի մարտական հնարավորությունների կատարելագործմանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովվածությանը վերաբերող հարցերը:
Նիստի ավարտին հրապարակվել է բանակի հրամանատարի հրամանը, որի համաձայն՝ դրամական պարգևներ, արժեքավոր նվերներ ու պատվո դրոշներ են հանձնվել անցած բանակային տարվա ընթացքում առավելագույն բարձր արդյունքներ ունեցած զորամասերին, ստորաբաժանումներին ու անհատ զինծառայողներին:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...