00:45 26.01.2019
Շիրակի մարզի դատախազությունն ուսումնասիրում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի՝ քաղաքում տնակների հաշվառման ու բնակարանների բաշխման գործընթացներում նախնական խախտումների վերաբերյալ հաղորդումները: Նույն հիմնադրամի ուսումնասիրությունները վերաբերում են նաև վարձակալությամբ տրված տնակների խնդրին: Ովքեր են նախկին տերերը, ինչպես են այդ տնակները դառնում վարձով տարածքներ, պատճառները մի քանիսն են, որոնք դեռ պարզաբանումների կարիք ունեն: Այս ուղղությամբ Գյումրիի քաղաքապետարանի համապատասխան բաժնում հստակ տվյալներ չկան: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Տնակային թաղամասերում ապրող ընտանիքների մի մասը անօթևանության հերթացուցակում ժամանակին չգրանցվածներն են, բազմանդամ այն ընտանիքները, որոնք կորցրածի դիմաց տուն են ստացել, բայց ընտանիքի մի մասն է տեղափոխվել: Նրանք, փաստացի, անօթևանի, այսպես ասած, կատեգորիա են ձևավորել քաղաքում, որոնց հանդեպ շարունակ նշվում է, թե պետությունը պարտավորություններ չունի: Բայց, փաստացի, պատկերը փոխվում է, երբ խոսք է գնում տնակների վարձակալության տարածվող երևույթի մասին: Ովքեր են կամ որտեղ են այդ տնակների իրական տերերը: Այս մասին հարևանությամբ ապրողներն են տվյալներ տալիս, պատասխանատու կառույցները հստակ ուսումնասիրություններ չունեն։
Տիկին Մարգարյանը Գարեգին Նժդեհ 223 տնակային թաղամասի հնաբնակներից է, որը գիտի թե թաղամասում նույն տնակը քանի վարձակալ է փոխել: Օրինակ՝ 223 տարածքի 050 տնակում 3 ամիս առաջ նոր մարդիկ են եկել ապրելու: Տիկին Մարգարյանը դստեր ու թոռան հետ այստեղ է տեղափոխվել տնակից: Անօթևանի կարգավիճակ չունեն, 88–ին տուն չեն կորցրել, անձնական խնդիրներն են պատճառը՝ մի տնակից մեկ այլ տնակ տեղափոխվելու:
Նույն տնից չեն, բայց նույն օրից են: Երկու ընտանիքներն էլ տնակների սեփականատերերին չեն ճանաչում, 10 հազար դրամ տնակվարձը տալիս են նրանց հարազատներին:
Հիմա այն մասին՝ ինչ կարգավիճակ ունեն այն տնակների տերերը, ովքեր վարձակալության են տվել: Պատկերը խորը ուսումնասիրությունների չի ենթարկվել: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն է հաշվառման ժամանակ գրանցել, որ քաղաքում փաստացի եղած 2800-ից ավելի տնակներից մոտ 100-ը վարձով է տրված:
Հիմնադրամի տնօրենը չի բացառում նաև այն, որ տնակների իրական տերերը բնակարան են ստացել կամ քաղաքից բացակայողներն են: Տնակները հաջողվել է չապամոնտաժել: Գյումրիի քաղաքապետարանի բնակտնտեսության բաժնում վարձակալված տնակների մասին տվյալների բազա չկա: Քաղաքապետարանը նոր է սկսելու հասցե առ հասցե տնակների հաշվառում, մինչ այդ ասում են, որ բնակիչներն էլ են եկել, գրանցվել՝ որպես փաստ ներկայացնելով տնակից լուսանկարներ:
Հիմնադրամի տնօրենը այդպիսի փաստեր էլ ունի, որ տնակի քանդման ակտը կա, բայց տնակը ապամոնտաժված չէ: Իսկ կառավարության հանձնարարականով նոր անցկացվող հաշվառումն արվելու է, որպեսզի ի հայտ բերվի դրանց 30 տարվա պատմությունը, այդ թվում՝ վարձով տրված տնակները ջրի երես դուրս կգան:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...