Հայաստանը չունի մեծ ֆինանսական ռեսուրսներ, բայց ունի տաղանդավոր գիտնականներ. նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC

Հայաստանը չունի մեծ ֆինանսական ռեսուրսներ, բայց ունի տաղանդավոր գիտնականներ. նախագահ

16:05 26.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասսիմո Ինգուշոյին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Պրոֆեսոր Ինգուշոյի հետ նախագահ Սարգսյանը վերջին անգամ հանդիպել էր անցյալ տարի նոյեմբերին Հռոմում և նրան հրավիրել Հայաստան՝ տեղում համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով:

Ողջունելով նրան՝ նախագահ Սարգսյանն ասել է.

 «Ընկերոջ հետ հանդիպելը միշտ հաճելի է: Կարծում եմ՝ այս այցը, հնարավոր համագործակցությունը մեր երկրի հետ կարևոր են ոչ միայն գիտության, այլ նաև հասարակության, հասարակական վարքի, անգամ քաղաքականության համար: Մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, և այդ նոր աշխարհը գերազանցապես ղեկավարվելու է նոր մտքերով, նոր մոտեցումներով, որտեղ քվանտային մոտեցումը կլինի առաջատարներից մեկը»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը մասնավորապես ասել է.

«Իտալիայում Հայաստանն ընկալում են որպես ամենաբարձր մակարդակի ռազմավարական երկիր: Մեր երկրի նախագահը գիտությունը համարում է ապագային միտված հզոր և ուժեղ գործիք: Այս համատեքստում կարևոր էր նոյեմբերի մեր որոշումը՝ այցելել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա»:

Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահն անդրադարձել են հայ-իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման հեռանկարներին:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել երկու երկրների գիտնականների և հետազոտական ինստիտուտների միջև կապեր ստեղծելու, գիտահետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ նշելով, որ Հայաստանը չունի մեծ ֆինանսական ռեսուրսներ, բայց ունի տաղանդավոր գիտնականներ: Արմեն Սարգսյանի խոսքով, երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես արհեստական բանականության մաթեմատիկական մոդելավորման, ջրի պաշարների արդյունավետ կառավարման և այլ ոլորտներում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

23:34 15.07.2025

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...

4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում

23:27 15.07.2025

4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում

4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում։ Այս մասին հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Մեր մարզիկներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնեցին 46 կգ Սյուզաննա Իշխանյանը 50 կգ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ Անահիտ Հարությունյանը և 75 կգ Վիկտորիա Սահակյանը։ 48 կգ Նանա Բալասանյանն ու 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը նվաճեցին բրոնզե մեդալ։ծընթացին, վայելեցին […] ...

Հրդեհ Շաքի գյուղում․ այրվել է անասնակեր

23:21 15.07.2025

Հրդեհ Շաքի գյուղում․ այրվել է անասնակեր

Հուլիսի 15-ին, ժամը 18։51-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ: ...

Ադրբեջանում նավթի արդյունահանման ու արտահանման անկում է արձանագրվում․ տնտեսագետների մոտ տագնապ է

23:12 15.07.2025

Ադրբեջանում նավթի արդյունահանման ու արտահանման անկում է արձանագրվում․ տնտեսագետների մոտ տագնապ է

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է վաճակագրական տվյալներ, որոնք արտացոլում են տարվա առաջին կիսամյակում ածխաջրածնային հումքի արդյունահանման ու արտահանման տվյալները: Ըստ այդ տեղեկությունների, նավթի դեպքում կտրուկ անկում է արձանագրվել բոլոր ցուցանիշներով, ինչը տնտեսագետների մոտ տագնապ է առաջացնում: Արձանագրված անկման տվյալներն իսկապե՞ս այդ միտման մասին են վկայում: Արդյո՞ք այդ գները նպաստավոր են Ադրբեջանի համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր

23:02 15.07.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Կուսակցության Աջափնյակի ՏԿ խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Սերոբ Սարգսյանի թեկնածությունը։ Որոշվել է Կուսակցության Տարածքային կազմակերպություններ հիմնել Ակունք, Բյուրեղավան, Արզնի և Ջրվեժ համայնքներում։ Քննարկվել են կուսակցական բնույթի այլ հարցեր։ ...

ՄՕԿ-ը ներկայացրել է 2026 թվականի Օլիմպիական խաղերի մեդալները

22:54 15.07.2025

ՄՕԿ-ը ներկայացրել է 2026 թվականի Օլիմպիական խաղերի մեդալները

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է 2026 թվականի Ձմեռային խաղերի մեդալները։ Այս մասին հայտնել է ՄՕԿ մամուլի ծառայությունը։ Մեդալներն ունեն յուրահատուկ դիզայն, որը միավորում է երկու կեսերը, որոնք խորհրդանշում են մարզիկի ճանապարհորդության գագաթնակետը և բոլոր նրանց, ովքեր նրա հետ քայլել են այդ ճանապարհով։ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը Իտալիայում։ 🥇❄️ A […] ...

BACK_TO_TOP