12:25 28.01.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ.
«Շնորհավո՛ր տոնդ, հայոց հաղթանակա՛ծ բանակ
Հայրենիքը պաշտպանելու մեր հայորդիների անձնազոհ նվիրումը, սերնդեսերունդ փոխանցվելով, նյութականացավ 27 տարի առաջ: Ազգային գոյապայքարի քառուղիներում կազմավորված բանակը դարձավ հայկական անկախ պետականությունների հենասյունը: Անկասկած, այն շարունակելու է մնալ մեր անվտանգ ներկայի ու ապագա խաղաղության միակ երաշխիքը:
Վստահ եմ, որ մեր պետության զարգացմանն ու տնտեսական վերելքին զուգահեռ հայկական բանակի մարտունակության բարձրացումն ու բանակաշինության գործընթացում որակական փոփոխությունները անխուսափելի են:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայկական բանակը ոչ միայն պետական կարևոր ինստիտուտ է, այլև համազգային արժեք, որի նշանակությունն ու կարևորության գնահատականը ձեռք է բերվել Արցախյան ազատամարտի ու ապրիլյան քառօրյայի մասնակից հայորդիների սխրագործությունների և, ցավոք, թափված արյան գնով:
Այս օրը ևս մեկ հնարավորություն է երախտագիտություն հայտնելու այդ արժեքը կրող յուրաքանչյուր զինվորի, ում համար պատվաբեր է ծառայությունը ՀՀ զինված ուժերում, յուրաքանչյուր սահմանապահի, ով գիտակցված ընտրությամբ պաշտպանում է հազարավոր ընտանիքներ, յուրաքանչյուր մոր, ով զինվոր է տալիս Հայոց բանակին:
Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակված հերոսների առաջ
Հավերժ փառք մեր հերոսներին»:
09:10 24.05.2025
Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքականԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորայի դեմ Եվրո-28-ի որակավորման մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բավարիայի» անգլիացիները նույնպես հայտացուցակում են, չնայած նրան, որ մասնակցելու են աշխարհի ակումբային առաջնությանը: Փոխարենը հայտացուցակում ոչ մի ֆուտբոլիստ չկա «Մանչեսթեր Յունայթեդից»: ...
08:30 24.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...