20:00 28.01.2019
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ Ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումը հունվարի 27-ին բեմադրվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Լանթելման Աուդիտորիում» սրահում: 812 տեղանոց դահլիճում առաջին ներկայացման տոմսերն ամբողջությամբ սպառված են եղել ներկայացումից օրեր առաջ:
Աճեմյանցիները նախատեսած երկու ներկայացումից բացի, կխաղան ևս երկուսը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մենեջմենթի գծով փոխտնօրեն Տիգրան Բարսեղյանը:
«Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, ասեմ, որ նախատեսված երկու ներկայացումից բացի, պլանավորվում է ևս երկուսը: Սա խոսում է նրա մասին, որ ներկայացումն իսկապես սպասված էր Լոս Անջելեսում, այնպես ինչպես Լիբանանում, որտեղ մեծաթիվ հանդիսատեսը նորից նույն ոգևորությամբ էր ընդունել ներկայացումը, իսկ հայաստանյան ու արցախյան հյուրախաղերի մասին գիտենք»,- մեր թղթակցի հետ զրույցում պատմել է Տիգրան Բարսեղյանը:
«Հարսանիք թիկունքում» ներկայացմանը ներկա են եղել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, հանդիսատեսի թվում է եղել նաև արցախյան պատերազմի հերոս Արման Ավետիսյանը: Հանդիսատեսը հոտնկայս 20 րոպեից ավելի ծափահարել է աճեմյանցիներին, հետո կիսվել տպավորություններով:
««Հարսանիք թիկունքում»-ը զուտ ներկայացում չէր, այն զգացմունքների, զգացողությունների, գյումրու համով բարբառի ու ինքնատիպ կոլորիտի միաձուլումն էր Արցախյան քառօրյայի անչափ հուզիչ դրվագներով: Սա պարտադիր տեսնելու ներկայացում էր, չեմ փոշմանում, որ մի քանի ամիս առաջ ներկայացման տոմսը գնելուց հետո սպասել եմ այսօրվան»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է հանդիսատեսներից Մարինե Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 152-րդ թատերաշրջանը աճեմյանցիները համարում են ամենաբեղուններից մեկը, երբ «Հարսանիք թիկունքում»-ը նվաճեց երևանյան և արցախյան բեմերը՝ ունենալով 35 խաղ, 20 հազարից ավելի հանդիսատես։
Իսկ Գյումրիի թատրոնում 2018 թվականի մայիսի 30-ին սպասված պրեմիերան էր կայացել: Մեկ տարվա ստեղծագործական փնտրտուքներից հետո «Հարսանիք թիկունքում» ներկայացումը պատմում է հանդիսատեսին Ապրիլյան օրերի մղձավանջի մասին, որի միջով անցանք 2016 թվականին: Ամբողջ ներկայացումը պատերազմի օրերին թիկունքում կատարվող իրադարձությունների մասին է՝՝ իրական պատմություններով, իսկ պատերազմի ձայնը հանդիսատեսին է հասնում միայն հեռուստաէկրանի միջոցով: Այն 100-ից ավելի ընտանիքների ցավի ու ապրելու անսահման ուժի մասին է:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...