15:34 28.01.2019
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում՝ բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունից հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ հարցուպատասխանը սկսելով շնորհավորանքով: Արմեն Սարգսյանն ասել է, որ նաև ԶԼՄ ներկայացուցիչների միջոցով է բոլոր հայրենակիցներին շնորհավորում Բանակի օրվա առիթով:
«Բանակն ինչ-որ իմաստով մեր ազգային զինանշանն է, որովհետև մեր նման երկիրն իր այս հանգրվանում պարփակում է իր մեջ բանակին, և բանակը դառնում է առանցքային գործոններից մեկը»,- ասել է ՀՀ նախագահը՝ ցանկանալով խոսքը շարունակել, բայց լրագրողներից մեկը փորձել է հարց տալ, ինչին ՀՀ նախագահն արձագանքել է պայմանավորվածություն ունենալու անհրաժեշտությամբ:
«Եկեք պայմանավորվենք, որ մեր հանդիպումների ժամանակ ըստ էության խոսենք, ոչ թե էստեղից-էնտեղից»,- ասել է ՀՀ նախագահն ու խոսքն այսպես շարունակել.
«Ես ուզում եմ շնորհավորել և կրկին ասել, որ բանակը յուրաքանչյուր մեր երիտասարդ աղջկա և տղայի համար կյանքի մի էտապ է: Կյանք են մտնում էդ ճանապարհով: Ե՛վ դպրոցը, և՛ բանակն իրենց պետք է կյանքի հետագա աջակցություն ցույց տան: Ինքը պետք է ավելի հարստանա, ավելի փորձառու դառնա, որովհետև ինչ-որ մի օր բանակից հետո պետք է վերադառնա քաղաքացիական կյանքին, հետևաբար պետք է պատրաստ լինի, այլ ոչ թե մեկը, որ կգա հետո այդ կյանք և էդ կյանքում անելիք չի ունենա»:
Արմեն Սարգսյանը խոսել է նաև այն մասին, որ բանակը կյանքի ուղղակի արտացոլումն է. եթե կա կոռուպցիա, բանակում այն տեսնում են.
«Եթե բանակում այն տեսնում են և ապրում էդ կոռուպցիայի հետ, հետևաբար, դա կլինի սովորություն և դա ընդունելի կլինի սովորական կյանքում»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Այսօր տեսնո՞ւմ եք կոռուպցիա. հարցրել են լրագրողները նախագահին:
«Մի րոպե վերջացնեմ, ելույթի մեջ էլ ասացի, որ շատ էական է, որ մեր նման երկրների հաջողությունը կապված է լինում բանակ և հասարակություն, բանակ և արտադրություն մոդելով: Բանակը պետք է կոնկրետ խնդիրներ դնի, որ լուծեն և՛ ԳԱԱ-ն, գիտնականները, համալսարանը, առանձին ձեռներեցներ կամ երիտասարդներ, որոնք ստարտափներ ունեն: Բանակը լինելու է նոր ժամանակի բանակ, էլեկտրոնային բանակ, ես չգիտեմ, կարող եմ 20 տարի հետո երազել, թե ինչպիսին է բանակը լինելու, բայց էսօր պետք է պատրաստվենք»,- ասել է ՀՀ նախագահը:
Լրագրողները ցանկացել են դարձյալ հարց ուղղել նախագահին, բայց նա ասել է, որ ցանկանում է խոսքը շարունակել՝ խոսելով այն մասին, որ ծառայած ու հաշմանդամ դարձած տղաներին պետք է չմոռանալ: Խոսելով «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասին՝ նախագահը լրագրողներին խորհուրդ տվել գործարարներին հարցեր ուղղելիս նաև հարցնել, թե ինչ են արել նրանք բանակում հաշմանդամ դարձածների համար, գոնե մեկ հոգու կարող են աշխատանքի ընդունել:
08:30 24.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...