19:30 29.01.2019
Գյումրիում 1988թ. առաջ բաշխված ու 2008-2012 թվականներին վերաբաշխված բնակարանների հին ու նոր տերերը դատական քաշքշուկի մեջ են հայտնվել: Խոսքը Գյումրիի Վարդբաղ թաղամասի բազմահարկերի այն բնակարանների մասին է, որոնց տերերը դրանք լքել են, իսկ քաղաքապետարանը հատկացրել է անօթևան այլ ընտանիքների:
Քաղաքապետարանի վերաբաշխման որոշումը հետո պարզվել է, որ առ ոչինչ է հին տերերի սեփականության վկայականների դեմ: Հիմա բազմաթիվ բնակարանների նախկին տերերը հայտնվել են ու իրենց տները պահանջում վերադարձնել:
Վառ օրինակներից մեկը Գոհար Սարիբեկյանն է, որը տասը տարի Գյումրիում չի բնակվել: Այդ ընթացքում նրա բնակարանը համարվել է «փակ դուռ» ու վերաբաշխման արդյունքում հատկացվել այլ ընտանիքի: 2 տարի է՝ տիկին Գոհարը փորձում է վերադարձնել իր բնակարանը՝ դիմել է դատախազություն ու ոստիկանություն: Իրավապահներն ու քաղաքապետարանը համապատասխան գրություններ են տվել, որ բնակարանը պատկանում է նախկին տիրոջը: Այն ընտանիքն էլ, ում հետո է հատկացվել բնակարանը, դարձյալ այստեղ չի ապրում, բայց բնակարանի բանալիները հանձնել հրաժարվում է:
«Այն ընտանիքը, ում հատկացվել է իմ բնակարանը, պայմանագիր ունի, որտեղ գրված է, որ 15 օրվա ընթացքում պետք է ազատի տունը, վերադարձնի ինձ: Իսկ տունը զբաղեցրած անձը քաղաքապետարանի բնակբաշխման բաժնի պետի ներկայությամբ նրա սենյակում հայտարարեց, որ չի պատրաստվում բանալիները հանձնել: Բայց չէ՞ որ նրանց առաջ բնակարանը զբաղեցնելիս պայման է դրվել, որ պետք է ապրեն այնքան, մինչև կհայտնվի նախկին տերը, այսինքն՝ իմ ի հայտ գալու պարագայում պետք է բնակարանը վերադարձնեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գոհար Սարիբեկյանը:
Լքված տները զբաղեցրած ընտանիքները ժամանակին քաղաքապետարանի հետ կնքել են վարձակալության պայմանագրեր, իսկ հետո պարզվել է, որ դրանք նոտարական վավերացում չունեն, հետևաբար օրինական ուժ չունեն: Վերաբաշխումներն ընդամենը ավագանու որոշմամբ են եղել, իսկ այդ որոշումներում կա մի կետ, որը ոչ թե ներկայի, այլ նախկին տերերի շահերից է բխում:
«Եթե նախկին տերը հայտնվում է, բնակարանը զբաղեցնողները պարտավոր են 15-օրյա ժամկետում ազատել այն: Շատերը հատկացման ժամանակ չեն կարդացել որոշումը և այս կետի մասին ոչինչ չգիտեն. ստացել են բնակարանը, վերանորոգել այն, իսկ հիմա անչափահաս երեխաների հետ միասին դրսում են հայտնվում: Բնականաբար, օրենքը նախկին տերերի կողմն է, քանի որ ժամանակին բնակարանը նրանց հատկացնելու որոշում է եղել»,- SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Գյումրիի քաղաքապետարանի բնակբաշխման բաժնի առաջատար մասնագետ Նարինե Մելքոնյանը:
Նույն հիմքով էլ Պողոսյանների ընտանիքն է զրկվել հատկացրած բնակարանից: Ամուսինները 2 երեխաների հետ 3 տարի է՝ վարձով են բնակվում: Քաղաքապետարանը նույն Բուլվարային թաղամասում 2008թ. է բնակարան հատկացրել: Տունը վերանորոգել էին, մի քանի տարի անց նախկին տերը հայտնվել է ու պահանջել իր բնակարանը: Քաղաքապետարանում ընտանիքին բացատրել են, որ հատկացումը եղել է նախկին ՏԻՄ իշխանությունների որոշմամբ և հիմա նախկին տիրոջը բնակարանը չվերադարձնելը օրենքի խախտում է:
«Մենք 8 տարի բնակվել ենք այդ բնակարանում: Մեզ օրդեր էր հատկացվել: Վերանորոգում ենք կատարել, նախկին տերը հայտնվեց ու դատարանի որոշմամբ բնակարանը նրան վերադարձվեց: Ներկայիս քաղաքապետն ասում է, որ ինքն օրենքի կողմն է: Բայց ո՞րն է այդ օրենքը, երբ մեզ երկու երեխաների հետ վտարում են բնակարանից և հատկացնում նախկին տիրոջը, որը 25 տարի լքել է բնակարանը, 80 տարեկան միայնակ տարեց է ու այլ վայրում բնակարան ունի»,- հայտնել են Պողոսյան ամուսինները:
Բնակարանային նման պատմությունները Գյումրիում բազմաթիվ են: Թե՛ նախկին, թե՛ ներկա տերերին քաղաքապետարանի պատասխանը մեկն է՝ վիճահարույց բնակարանի տնօրինման հարցը պարզել դատարանում:
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...