Ադրբեջանից չենք կարող ունենալ բացարձակապես ոչ մի երաշխիք. Գալստյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ադրբեջանից չենք կարող ունենալ բացարձակապես ոչ մի երաշխիք. Գալստյան

00:09 31.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ, միջազգայնագետ Արեգ Գալստյանը խոսել է Արցախի բանակցությունների շուրջ խոսակցությունների ակտիվացման պատճառների մասին:

«Պատճառների համախումբը նոր կառավարությունն է, նոր իշխանությունները: Նրանք փորձում են հասկանալ բանակցային գործընթացի նրբությունները: Միանշանակ նրանք պետք է հանդիպեն, խոսեն, հասկանան: Արցախյան հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր թեմաներից է»,- ասաց Գալստյանը:

Նրա խոսքերով՝ հայկական պետականության անվտանգությունն անհնարին է առանց Արցախի միջազգային ճանաչման, իսկ հետագայում՝ Հայաստանի կազմի մեջ մտնելու գործընթացների:

Արամ Աբրահամյանը հարց ուղղեց ազատագրված 7 շրջանների մասին և մեջբերեց տարիներ առաջ հնչած միտքը, թե այդ տարածքներն ազատագրվում էին այն նպատակով, որ հետագայում զիջեն՝ ապահովելով Արցախի անկախությունը:

«Այլ ժամանակաշրջան էր, այլ իրավիճակ: Այսօր  գործ ունենք մի պետության հետ, որը բոլոր հայերին՝ անկախ քաղաքացիությունից կամ հպատակությունից, թշնամի է հայտարարում, հայկական ազգանունով մարդը չի կարող մուտք գործել Ադրբեջան, պարբերաբար իրականացվում են դիվերսիաներ, սահմանային գյուղերում կրակոցներ են հնչում, մարդիկ են զոհվում: Այսօր, երբ շատ բան է փոխվել, պետք չէ խոսել 90-ականների լեզվով: Այսօր հարևան պետությունից մենք չենք կարող ունենալ բացարձակապես ոչ մի երաշխիք, օրինակ, եթե լինեն որոշակի զիջումներ, ապա կլինի Արցախի անկախության և անվտանգության երաշխիք: Ո՞վ պետք է երաշխավորի, դա է գլխավոր հարցը»,-ասաց Գալստյանը:

Նա նշեց, որ ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը տեսնում այդ երաշխիքների կատարումը:

«Ադրբեջանն ամբողջ աշխարհին համոզում է, ասեմ, որ բավականին լավ է ստացվում դա նրա մոտ, որ Արցախի կարգավիճակի մասին կխոսի միայն այն դեպքում, երբ «վերադարձվեն» տարածքները: Նրանց համար այդ 7 տարածքները ոչ մի կապ չունեն այն քննարկման հետ, որը վերաբերում է Արցախի կարգավիճակին»,- ասաց նա:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

BACK_TO_TOP