14:07 31.01.2019
Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կարապետյանը համատեղ այց են իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն։
Այցի նպատակը տեղի բնակիչների կողմից այդ ընտրատարածքից առաջադրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ուղղված բողոքներն են եղել․ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի մասնաշենքերից մեկի առաջին հարկում տեղակայված է մանկապարտեզ։
Մասնավորապես, երեխաների ծնողները նշել են, որ Երևանի թիվ 34 մանկապարտեզն առանձնացված է «Ձորակ» կենտրոնից ցանկապատով, սակայն ոչ ամբողջությամբ։ «Ձորակ» կենտրոնի և մանկապարտեզի լուսամուտները բացվում են երկու հաստատությունների բակեր և պարբերաբար տեղի է ունենում շփում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ: Բացի դրանից՝ լսելի են խնամյալների ձայները, ինչն անհանգստացնում է երեխաների ծնողներին։
«Այցի ընթացքում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնք քննարկվել են տնօրինության հետ՝ հորդորելով շտապ լուծումներ գտնել, բայց ամենավտանգավորն այն է, որ խնամյալների կապը երեխաների հետ առերևույթ է և հնարավոր, որ խնամյալներից մեկը հայտնվի մանկապարտեզի տարածքում և հակառակը»,- նշել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ու պատգամավորները շրջայց են կատարել հաստատությունների տարածքներում, տեղի են ունեցել քննարկումներ և առանձնազրույցներ «Ձորակ» կենտրոնի տնօրենի, աշխատակիցների և կենտրոնում խնամվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ։
Քննարկումներ են տեղի ունեցել նաև թիվ 34 մանկապարտեզի տնօրենի, աշխատակիցների և երեխաների ծնողների հետ, ինչպես նաև հաստատություններին հարակից տների բնակիչների հետ։
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առնչվող հարցերը գտնում են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում։ «Ձորակ»-ում մշտադիտարկման այցի ընթացքում մենք ավելի վաղ վեր են հանել խնդիրներ՝ կապված բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական պարագաների, զսպման միջոցների կիրառության, սննդի հետ և այլն: Արձանագրվել են նաև կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն»,- տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ու պատգամավորները պայմանավորվածություն են ձեռք բերել խնդիրը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ՀՀ առողջապահության նախարարի և Երևանի քաղաքապետի հետ։
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը հիմնադրվել է 2015թ. և գործում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Նախկինում՝ 2007-2015 թվականներին այդ նույն շենքում գործել է Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունը, որի վերակազմավորման արդյունքում էլ ստեղծվել է «Ձորակ» կենտրոնը։ Երևանի թիվ 34 մանկապարտեզը նույն վայրում գործում է ավելի քան 30 տարի։
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...