16:18 31.01.2019
Լոս Անջելեսում օրեր առաջ տեղի ունեցած արտակարգ դեպքը շարունակում է քննարկման թեմա մնալ ամերիկահայության շրջանում: Հայկական երկու դպրոցների տարածքում թուրքական դրոշների տեղադրումը լարվածություն է առաջացրել շատերի մոտ, բայց, ինչպես SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը, դեպքից հետո վախի կամ հարձակողական ոչ մի տրամադրություն չկա համայնքում:
Ամերիկահայ գործիչը մեզ հետ զրույցում ասաց, որ լարվածությունն առաջացել է, քանի որ առաջին անգամ է ամերիկահայությունը ականատես լինում նման դեպքի:
«Թուրքական կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ հօգուտ թուրքական քարոզչության: Նրանց անդրադարձը մեր պայքարին միշտ այդ ձևով է եղել: Ամեն ապրիլի 24-ին, երբ մենք ցույցեր ենք անում թուրքական դեսպանատան ու հյուպատոսարանի առջև, տասնյակ հազարավոր հայեր են մասնակցում մեր ցույցերին, իսկ թուրքական կառավարությունը երեսուն-հիսուն ցուցարար է բերում, իրենք էլ իբր հակացույց են անում: Թուրքական համայնք կա այստեղ, բայց մեր համայնքի պես չէ՝ ո՛չ թվով, ո՛չ էլ կազմակերպվածությամբ»,- դեպքի առթիվ SHANTNEWS.am-ին հայտնեց Հայ դատի հանձնախմբի պատասխանատուն:
Նրա խոսքերով՝ հնարավոր չէ ստույգ ասել, թե Թուրքիայի դրոշները հայկական դպրոցների մուտքերի մոտ տեղադրողներն ովքեր են, բայց հնարավոր է գուշակել նրանց ազգությունը:
«Վերջերս Էրդողանի և թուրքական կառավարության կողմից վարվող քաղաքականությունից ոգևորված հավանաբար որոշ թուրք ազգայնականներ կամ ծայրահեղականներ այստեղ քաջալերվել են դրանից և քայլեր են ձեռնարկել: Մենք ուրիշ ձև չունենք գուշակելու, թե ովքեր են, բայց տեսախցիկների նկարահանումներից երևում է, որ սև հագուստով, դիմակավորված տղամարդիկ են: Հույս ունեմ՝ նկարահանումների հիման վրա ոստիկանությունը կգտնի հանցագործներին, առաջիկայում հստակեցումներ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Նորա Հովսեփյանը նաև նշեց, որ դեպքի առթիվ մտահոգություններ կան, բայց ոչ վախի մթնոլորտ:
«Մեր գաղութն ուժեղ է, և դրա ապացույցն այն է, որ աշակերտները վախի զգացում չեն ունեցել, այլ ընդհակառակը, հայկական դրոշներ են կախել դպրոցներում, շուրջպար են բռնել մեր մշակույթը ևս մեկ անգամ ցույց տալու համար, հարձակողական ոչ մի քայլ չեն արել: Թե՛ ոստիկանությունը, թե՛ վարժարանների տնօրինություններն ապահովության բոլոր միջոցները ձեռնարկել են, այսինքն՝ ապահովություն միշտ կա, և նման դեպքը, բնականաբար, ցնցում պիտի առաջացներ»,- ասաց Նորա Հովսեփյանը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ ոմանք հույս ունեն, որ տեղի ունեցածը ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները սրելու նպատակ ունի, այլ անհատական նախաձեռնություն է:
«Վստահ չեմ, բայց կարծում եմ՝ անհատական քայլ էր: Այստեղ կառավարությունն էլ, Լոս Անջելեսի քաղաքապետարանն էլ, նույնիսկ կոնգրեսականները զորավիգ են մեր համայնքին, իրենց աջակցությունն են հայտնել, պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի այսպիսի դեպքերը հայ-թուրքական բախումի չհանգեցնեն, ընդհանուր լուծումներ գտնվեն, խնդիրն ավելի չմեծանա»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Նա հիշեցրեց, որ հայերը պատրաստվում են այս ապրիլի 24-ին կրկին հավաքվել Թուրքիայի հյուպատոսարանի առջև, և ինչպես ամեն տարի, այս տարի ևս նրանց են միանալու այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ հույներ, քրդեր, ասորիներ, հրեաներ, ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ իրազեկման և բողոքի ակցիայով կրկին աշխարհին հիշեցնելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին:
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...