01:00 01.02.2019
Հետևում ենք հանրային տրամադրություններին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը:
«Ոչ միայն հետևում ենք, այլև արձանագրում ենք բոլոր փոփոխությունները, որ լինում են այդ տրամաբանության մեջ: Մարդիկ, ովքեր 6 ամիս առաջ մեր քաղաքական ուժին մեղադրում էին որոշակի ձևակերպումների մեջ, հիմա ասում են՝ բա ինչո՞ւ այն ժամանակ ավելի հասկանալի չէիք ասում, թե դուք ինչում եք անհամաձայն»,- ասաց Սեյրանյանը:
Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ Սպարտակ Սեյրանյանն անդրադարձավ Արցախում տեղի ունեցած ՀՅԴ ժողովին և այնտեղ լսած մտահոգություններին՝ Ադրբեջանի լավատեսական հայտարարությունների վերաբերյալ:
«Բանակցային գործընթացի տարբեր ելևէջումներ, անկախ նրանից, թե ինչ նախագծեր, փաստաթղթեր են դրվել կողմերի քննարկման ժամանակ, մենք միշտ նկատի ենք ունեցել 2 կարևոր փաստարկ. Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները միշտ եղել են քաղաքական այն իրավիճակում կամ համանախագահների կողմից քննարկման այն թեմաների ժամանակ, երբ հայկական կողմերի դիրքորոշումները և մոտեցումներն իրենց համար որևէ լավատեսական շարունակություն չէին ենթադրել: Դրանով է պայմանավորված եղել նրանց մաքսիմալիստական մոտեցումը, ռազմական բյուջեի ծախսերը, զենքի նոր տեսակների ձեռքբերումները, նաև սահմանային ակտիվությունը և քառօրյա պատերազմը»,- ասաց Սեյրանյանը;
Նրա խոսքով, համադրելով բոլոր փաստերը, հանգել են այն եզրակացության, որ այս պահին կան մտահոգվելու լուրջ հիմքեր:
«Այդ մտահոգությունը մենք զգացինք նաև Արցախում: Այնպես չէ, որ մենք գնացինք ու մեզ հետ տարանք մեր մտահոգությունները: Մեր կապն Արցախի ներքաղաաքկան իրավիճակի, ժողովրդի տրամադրությունների հետ անմիջական է ոչ միայն այն իմաստով, որ այնտեղ կառույց ունենք: Օդում կախված լարվածության և հոգեբանական մի քանի դրսևորումներ փաստեցին, որ մեր մտահոգություններն անհիմն չեն»,- ասաց նա:
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:38 14.07.2025
ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այնՀուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...
22:49 14.07.2025
Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Շմիգալը հրաժարականից հետոՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը իր հրաժարականից հետո, որը սպասվում է առաջիկա օրերին: Համապատասխան ծրագրերի մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին: «Դենիս Շմիգալի հսկայական փորձը անպայման օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում. հենց այս ոլորտում է, որ երկիրն այժմ ունի առավելագույն ռեսուրսներ, առավելագույն խնդիրներ և մեծ պատասխանատվություն», – ասել է Զելենսկին իր Telegram […] ...