Լիբանանի նոր կառավարությունը վերջապես ձևավորվեց. հայ համայնքը երկու աթոռ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

Լիբանանի նոր կառավարությունը վերջապես ձևավորվեց. հայ համայնքը երկու աթոռ ունի

23:16 31.01.2019

Ինը ամիս առանց կառավարության մնալուց հետո Լիբանանում քիչ առաջ կառավարություն է ձևավորվել:

Երեսուն անդամից բաղկացած նոր կառավարության կազմում լիբանանահայ համայնքն ունի օրենքով սահմանված երկու ներկայացուցիչ:  Լիբանանի նոր կառավարության ձևավորման մասին Shantnews-ը տեղեկացավ Լիբանանի կառավարության մոտ կանգնած իր աղբյուրներից: Ինչպես նախատեսված էր, ՀՅԴ թեկնածու Ավետիս Կիտանյանը նշանակվեց Լիբանանի զբոսաշրջության նախարար, իսկ քրիստոնյա աջ ուղղություն ունեցող Լիբանանյան ուժեր կուսակցության թեկնածու Ռիչարդ Գույումջյանը՝ Սոցիալական հարցերի նախարար:

Հայտնի է, որ ինը ամիս շարունակ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին մեծ ճիգեր էր գործադրում՝ կառավարություն կազմելու ուղղությամբ, բայց նրա ջանքերն ապարդյուն էին անցնում:

Քիչ առաջ Սաադ Հարիրին թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է լիբանանցիներին և ներողություն խնդրել նրանցից՝ տեղեկացնելով, որ կառավարության առաջին նիստը տեղի է ունենալու շաբաթ օրը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

20:43 17.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 2/1, 4, 6 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Տերյան փ. 42, 57, 59, 65, 65ա շենքեր […] ...

Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

20:37 17.06.2025

Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ամեն րոպե աշխարհում հողերի դեգրադացման հետևանքով վերացվում է չորս ֆուտբոլի դաշտի չափ հողատարածք։ Աշխարհի հողատարածքների մինչև 40%-ը արդեն իսկ համարվում է դեգրադացված։ Միլիոնավոր մարդիկ այսօր բախվում են հողերի դեգրադացիայի, երաշտի և անապատացման հետևանքներին։ Սրանք ոչ միայն […] ...

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

20:30 17.06.2025

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ իրականացվող ծրագրերը։ Կոստանյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է տարածքային համաչափ զարգացումը՝ համայքների ֆինանսական կարողությունների հզորացումը, համայնքային ենթակառուցվածքները բարելավումը և մարդկային կապիտալի […] ...

2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին

20:19 17.06.2025

2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին

Հրապարակվել են 2026 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում Կանադայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված առաջին 6 խաղացողի անունները: Կանադացիների կազմում են Սիդնի Քրոսբին («Փիթսբուրգ»), Նեյթան Մաքինոնը («Կոլորադո»), Քոնոր Մաքդևիդը («Էդմոնթոն»), Բրեյդեն Փոյնթը («Տամպա»), Սեմ Ռեյնհարթը («Ֆլորիդա»), Քեյլ Մաքարը («Կոլորադո»)։ 2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին: Հայտացուցակի առաջին 6 հոկեյիստները […] ...

Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակում

20:10 17.06.2025

Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակում

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկա է գտնվել «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին։ Աննա Կարապետյանը բանախոսել է համաժողովի առաջին նիստում՝ «Բիզնեսը և մարդու իրավունքները. միջազգային և ազգային համատեքստ» խորագրով պանելային քննարկմանը։ Համաժողովը հարթակ է հանդիսացել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ քննարկելու բիզնեսի և մարդու […] ...

SHANTNEWS

20:00 17.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP