12:18 01.02.2019
Անհուսալի վարկերի տույժ ու տուգանքների զիջման ժամկետները կերկարաձգվեն: Այս քայլին են գնացել միայն մի քանի բանկեր: Սա անցած տարի կառավարության սկսած ծրագրի շարունակությունն է: Հիշեցնենք, որ գործադիրի որոշմամբ՝ մինչև 2018-ի մայիսի 31-ն անհուսալի դասակարգված վարկերի տույժ ու տուգանքները զիջվեցին այն վարկառուների համար, ովքեր բանկերի հետ հաշտեցման համաձայնագրեր և վարկի մարման նոր ժամանակացույց կնքեցին: Այս գործընթացը որոշակի նախապայմաններ ուներ, որոնց ոչ բոլոր վարկառուները համապատասխանեցին: Հիմա ժամկետների երկարաձգումը նրանց համար է, ովքեր 2018-ին չհասցրեցին այսպես կոչված բանկային համաներումից օգտվել:
Բանկերում պարտադիր պայման է, որ վարկառուն պետք է ներկայանա: Անհուսալի վարկերի տույժ ու տուգանքների զիջման ժամկետները երկարացրել են 2 առևտրային բանկեր՝ «ԱՅ–ԴԻ» բանկը և «Յունիբանկը». առաջինը՝ մինչև հուլիսի վերջ, երկրորդը՝ մինչև ապրիլի 1-ը: Այս երկարացումը նաև դրա համար է, որ հանրապետությունից բացակայող վարկառուները վերադառնան: Նրանց ներկայությունը պարտադիր, բայց միակ պայմանը չէ: Վարկառուն պետք է հասցնի մինչ այն պահը, երբ բանկը կսկսի տույժերը գանձել: Շատերն են այդ ժամկետից ուշացել, ինչի հետևանքով տույժերի նկատմամբ զիջում չի կիրառվել, իսկ մայր գումարը մնացել է:
«Մեր բանկում 1200 հաճախորդի դիմում է բավարարվել, և ընդհանուր զիջված գումարի չափը կազմում է 850 մլն դրամ: Մեծ ցուցանիշ է, ինչպես նաև բանկն ընդառաջ է գնում, որ հաճախորդներին ևս մեկ շանս տրամադրենք իրենց վարկային պատմությունը բարելավելու և վարկային բեռը թեթևացնելու համար: Հաշտության պայմանագրերը պարտադիր կնքվում են դատական կարգով, և տվյալ պարագայում անհրաժեշտ է հաճախորդի ներկայությունը կամ լիազորված անձի ներկայությունը»,– Shantnews–ին ասել է «ԱՅ-ԴԻ» բանկի Գյումրիի մասնաճյուղի կառավարիչ Կարեն Քերոբյանը:
Շիրակի մարզի Շիրակավան գյուղում վարկառուները գյուղի մի քանի բնակիչ են: Նրանք մեկնել են արտագնա աշխատանքի ու չեն վերադարձել: Վարկային պարտավորություններն էլ մնացել են երաշխավորների ուսերին: Վարկառուների բացակայության պատճառով էլ նրանք վարկային զիջումներից չեն օգտվել:
«Մեր գյուղում տույժերի ու տուգանքների զիջման արտոնությունից օգտվել է 6 վարկառու: Ընդհանուր հաշվով 8 վարկի նկատմամբ է կիրառվել այդ համաներումը, և եթե հաշվի առնենք, որ այդ վարկառուներն ունեցել են երաշխավորներ՝ առնվազն 3 հոգի, ապա կարելի է ասել, որ գյուղում 24–25 մարդ է օգտվել վարկային համաներումից: Մյուս վարկառուները ո՛չ գալիս են, ո՛չ էլ լիազորագրեր ուղարկում, հետևաբար՝ երաշխավորները զիջումներից չեն օգտվում»,–Shantnews–ին ասել է Շիրակավանի վարչական ղեկավար Սլավիկ Վարոսյանը:
Ավելացված ժամկետներում, եթե վարկառուները վերադառնան ու ժամանակացույց կնքեն, նրանք վերավարկավորման հնարավորություն կունենան, այսինքն՝ այսպես կոչված, սև ցուցակներից դուրս կգան: Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ հին վարկերը մարվեն առանց ուշացումների: Բանկերը տույժեր ու տուգանքներ հաշվարկում են ուշացման յուրաքանչյուր օրվա համար: Հանրագումարում ստացվում է մեծ գումար: Տույժերի ու տուգանքների զիջման ժամկետները երկարացվել են, բայց նույնն է այն ժամկետը, որն ընդունվել է զիջումների համար, խոսքը վերաբերում է մինչև 2018-ի մայիսի 31-ը կուտակված անհուսալի վարկերին:
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...