13:20 01.02.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը Բեռլինից հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ: Հենց հիմնադրամ այցով են մեկնարկում վարչապետի այսօրվա հանդիպումները: Վարչապետին ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը գերմանացի հայտնի պետական գործիչ, իրավագետ Կոնրադ Ադենաուերի գաղափարների և սկզբունքների տարածումն է: Ազատության, արդարության և համերաշխության սկզբունքներն են ընկած Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գործունեության հիմքում, Փաշինյանն այն դիտարկում է որպես խորհրդանշական ու կարևոր իրադարձություն:
«Խորհրդանշական է, քանի որ ինչպես յոթ տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ևս ժողովրդավարական վերափոխում է ապրում»,- իր խոսքում ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքերով՝ անցած տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ՝ մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել և խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ:
«Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունը այլևս վտանգված չէ»,- ասաց վարչապետը:
Վարչապետ Փաշինյանի խոսքերով՝ այսօր Հայաստանի կառավարությունն աննախադեպ լեգիտիմության և հանրային վստահության քվե ունի: Ըստ նրա՝ վերջին հարցումներից մեկի համաձայն` մեր հասարակության ավելի քան 70%-ը վստահ է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ: Մի կողմից, ասում է Փաշինյանը, այս աննախադեպ վստահության մակարդակը մեզ պարտադրում է վճռական քայլեր կատարել բարեփոխումների ուղղությամբ, և այս հարցում մենք ձախողելու իրավունք չունենք: Մյուս կողմից՝ հանրային վստահությունը տալիս է յուրահատուկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք մեր ձեռքբերումները ամրապնդելու և մեր երկրում ժողովրդավարության ապագայի պաշտպանության համար:
Հայաստանի ղեկավարը կարծում է, որ վերափոխման գործընթացի հաջորդ քայլը պետք է լինի քաղաքական ձեռքբերումները տնտեսականի վերածելը: Այլ կերպ ասած, պետք է տնտեսական հեղափոխություն կատարել: Ինչպե՞ս:
«Պատասխանը թեև պարզ է, բայց ոչ դյուրին: Հիմնական նախադրյալներից մեկը մեր ժողովրդի գործարար և մտավոր ներուժի ազատ և անսահմանափակ իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է: Մենք ընդունել ենք և արդեն սկսել իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ»,- հավելեց նա:
Փաշինյանն առանձնացրեց կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհները վերացնելու, բոլոր տնտեսական և քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմաններ ապահովելու և անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ արվող քայլերը: Ասաց՝ այդ քայլերի իրականացման ճանապարհին հաջողության հասնելու համար զարգացվում է մեր տնտեսական և քաղաքական ինստիտուտները:
Նրա խոսքերով՝ կառուցակարգերի փոփոխումը դժվար գործընթաց է ցանկացած կառավարության և հասարակության համար: Այն պահանջում է նշանակալի ռեսուրսներ, ինչպես ֆինանսական, այնպես էլ մտավոր: Հայաստանը վճռական է՝ առաջ շարժվելու այս ճանապարհով, վստահեցնում է վարչապետն ու արձանագրում՝ ինչպես ցանկացած այլ անցումային երկիր, մենք ևս կարիք ունենք լրացուցիչ աջակցության՝ բարեփոխումներն արագացնելու համար:
Հայաստանի համար Էներգետիկ անվտանգությունը մեկ այլ խնդիր է: Փաշինյանի խոսքերով՝ անցյալի ժառանգությունը հանգեցրել է ոչ բարեկամական անվտանգության միջավայրի, որը կարող է վերաճել գոյապահպանական սպառնալիքի: Այս առումով Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի կառավարության բարեփոխումների օրակարգի համար:
«Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու մեր բարեփոխումների իրականացման ճանապարհով: Մենք դա անելու ենք՝ անկախ դժվարություններից և հանգամանքներից: Այդուամենայնիվ, ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել և ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները»,- նշեց նա::
Միևնույն ժամանակ, Հայաստանը ցանկանում է խորացնել իր տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: Գերմանիան վարչսպետը համարում է մեր հիմնական դոնորներից և հիմնական առևտրային գործընկերներից: Ի վերջո, Հայաստանը համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը:
Նրա խոսքերով՝ ներկայումս ընթացող կայուն ինստիտուցիոնալ բարեփոխումներից զատ, մենք ունենք մի քանի այլ առավելություններ ևս:
«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է ազատ մուտք առ 180 միլիոնանոց շուկա և աշխարհի մի քանի երկրների հետ ազատ առևտրի պայմանագրերի անխափան և անխոչընդոտ գործողություն: Միևնույն ժամանակ, մենք ունենք GSP+ առևտրային ռեժիմ Եվրոպական միության հետ, որը շատ շուտով կլրացվի CEPA-ով: Սա մեր հիմնական համեմատական առավելություններից մեկն է. Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես Եվրամիության և Եվրասիական միության շուկաները կապող տնտեսական կամուրջ»,- հավելեց վարչապետը:
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:50 14.07.2025
Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնըՀուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...
23:38 14.07.2025
ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այնՀուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...