13:10 02.02.2019
Գերմանիայի դաշնային կառավարությունը, Ձախերի կուսակցության հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ երկրի տարածքում գործում է կազմակերպված հանցավոր կազմակերպություն, որի հիմքը ազգությամբ հայեր են, ինչի արդյունքում ընդունված է այդ համակարգն անվանել հայկական մաֆիա։ Այս մասին գերմանական լրատվամիջոցներից մեկի՝ Tagesspiegel-ի, հրապարակումը փոխանցում է «RusArminfo»-ն։
Կառավարությունից տեղեկացրել են, որ դաշնային քրեական ոստիկանությունն ու երկրամասերի ոստիկանական վարչությունները 14 տարբեր հետաքննություն են անցկացնում 42 անձանց նկատմամբ։ Այս տեսանկյունից ավելի ակտիվ է կենտրոնական Թյուրինգիա երկրամասը, որը հայտնի է որպես այսպես կոչված հայկական մաֆիայի հիմնական կենտրոն։
Թեև այս պահին, ըստ հրապարակման, ընդամենը մեկ մարդու է առաջադրվել մեղադրանք, սակայն հայտնի է, որ գործը քննվում է «օրենքով գողերի» դեմ պայքարի շրջանակներում։ Հանցագործներին կասկածում են փողերի լվացման, խարդախության ու բռնությունների իրականացման մեջ։
Դաշնային կառավարությունը նաև հաստատել է, որ հետաքննությանը ներգրավվել է նաև Գերմանիայում ՀՀ դեսպանը, սակայն ոչ թե կասկածյալի կարգավիճակով, այլ հենց ինքն է իր կամքով այցելել երկրի ներքին գործերի նախարարություն։
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...
19:50 14.07.2025
ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակՀայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...
19:46 14.07.2025
Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...
19:39 14.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
19:30 14.07.2025
Հայաստանում է Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունըՀուլիսի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակության պաշտոնական ընդունելությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Ողջունելով պատվիրակությանը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Դոբրովոդսկուն Հայաստան այցի համար։ Նա ներկայացրել է […] ...