20:00 02.02.2019
Փետրվարի 17-ին Շիրակի մարզի 2՝ Աշոցք և Հառիճ համայնքներում կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայքներում մրցակցություն կա, ինչը նախորդ ընտրությունների ժամանակ չի եղել: Օրինակը Հառիճն է: Գործող գյուղապետը 2001 թվականից մրցակիցներ չի ունեցել՝ 5 անգամ ընտրվել ու վերընտրվել է:
Այս ընտրություններում գյուղապետի պաշտոնին հավակնող ևս մեկ թեկնածու կա: Մրցապայքարը թեկնածուների միջև դուրս է եկել գյուղերում ընդունված ավանդական ձևաչափից, երբ ընտրվում էր մեծ ազգություն ունեցող թեկնածուն: Հառիճի գյուղապետարանին և գյուղի մյուս մարդաշատ վայրերում հայտարարություն է փակցված, իսկ բովանդակությունն այսպիսին է՝ ընտրողները գյուղապետի թեկնածուներին հրավիրում են գյուղապետարանի դահլիճ՝ հանդիպելու ընտրողների հետ ու իրենց ծրագրերը ներկայացնելու համար:
2 թեկնածուների նախընտրական համատեղ հանդիպման նախաձեռնողը Հառիճի բնակիչ Տիգրան Մանվելյանն է: Այս տարբերակով որոշել է օգնել գյուղացիներին ընտրություն կատարել 18 տարի պաշտոնավարող գյուղապետի և երիտասարդ թեկնածուի միջև: 2 թեկնածուներն էլ համաձայնել են ներկա լինել հանդիպմանը:
Գործող գյուղապետի խոսքվ՝ իր համար հաշվետվություն են անցած 18 տարիները: Առաջին անգամ ընտրվելիս է լուրջ մրցակցություն է եղել: Հետո արդեն Հառիճը ուրիշ գյուղապետ չի ունեցել:
«Առաջին անգամ ընտրվելիս լուրջ մրցակից եմ ունեցել: Հետո այդ մրցակցիս հետ դարձել ենք խնամիներ: Հիմա նախկին մրցակիցս աղջկաս սկեսրայրն է: Այս ընտրութւյուննհերին էլ մրցակցում եմ ազգականիս հետ: Մյուս թեկնածուի հետ հեռու հորեղբոր տղաներ ենք: Ես ոխակալ մարդ չեմ: Նորմալ հարաբերությունների մեջ ենք իրար հետ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Հառիճի գյուղապետի թեկնածու Ռոլանդ Նազարեթյանը:
«Մեր կյանքը ընտրություններով ո’չ սկսվել է, ո’չ էլ կավարտվի: Հառիճի հասարակությունն է որոշելու, թե ով կլինի գյուղապետը: Սա հանրապետությունում կատարվող գործընթացների տրամաբանական շարունակությունն է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է գյուղապետի մյուս թեկնածուն՝ Բակուր Հովհաննիսյանը:
Բակուր Հովհաննիսյանը Հառիճավանքի ընծայարանի ֆիզիկայի ուսուցիչն է: Գյուղապետի պաշտոնի համար պայքարում է գյուղում փոփոխությունների ակնկալիքով, թեև նշում է՝ լուրջ խնդիրներ, որպես այդպիսին, Հառիճը չունի: Երկու թեկնածուները գուցե տարբեր ծրագրեր ունեն, բայց նաև մեկ ընդհանրություն ունեն: Դա քաղաքական հենարանի բացակայությունն է՝ երկուսն էլ կուսակցական չեն:
Հին գյուղապետի ու նոր թեկնածուի միջև ընտրությունը, գյուղացիներն են խոստովանում, որ հեշտ չէ: Հառիճի 870 ընտրողները կողմնորոշվելու համար 15 օր ժամանակ ունեն:
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...