Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի ծառահատման դեպքերի աճ, հարուցվել են քրգործեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի ծառահատման դեպքերի աճ, հարուցվել են քրգործեր

17:44 02.02.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի  մարզի դատախազություն՝ տեղում ամփոփելու 2018թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները:  Այդ նպատակով անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս բոլոր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնակատարը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը, քննարկվել և վերլուծվել են մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակը և դինամիկան, հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործակցության արդյունավետությունը:

Խորհրդակցությանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է մարզում ծառահատումների խնդիրը: Նշվել է, որ 2018 թվականի ընթացքում Տավուշի մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի մթերման և տեղափոխման թվով 448 դեպք, նախորդ տարվա 313 դեպքի դիմաց: Աճ է գրանցվել 135 դեպքով:  Նշված  448 դեպքից 109ով հարուցվել են քրեական գործեր, նախորդ տարվա 39-ի դիմաց:

Մերժված 339 նյութերով բնությանը հասցված վնասը կազմել է 27.304.769 ՀՀ դրամ, որից հետաքննության փուլում վերականգնվել է 8.557.010 ՀՀ դրամը:

Համեմատության կարգով նշենք, որ 2017 ընթացքում նախապատրաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 6.232.050 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1.405.700 ՀՀ դրամը:

2018 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված, քննված քրեական գերծերի թիվը կազմել է 124, որից 17 քրեական գործ՝ 22 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, կարճվել է 11 քրեական գործի վարույթ, կասեցվել է 24 քրեական գործի վարույթ, այլ նախաքննական մարմին է ուղարկվել 2 քրեական գործ, 49 քրեական գործ միացվել է, իսկ 11 քրեական գործի քննությունը  փոխանցվել է 2019 թվական:

Քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 269.378.945 ՀՀ դրամ: Ավարտված գործերով վնասը կազմել է 17.232.599 ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 4.412.460 ՀՀ դրամը, իսկ դատական քննության ընթացքում՝ 3.351.980 ՀՀ դրամը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

17:02 07.07.2025

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […] ...

Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:54 07.07.2025

Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 30-ից հուլիսի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 293 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 809, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 500, […] ...

Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

16:48 07.07.2025

Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

Հուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա շրջաններում մեկնարկած ուժեղացված հսկողությանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում անդրադարձել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը: Փրկարարները ծառայությունն իրականացնում են 2 հերթափոխով` 24 ժամյա սկզբունքով: Փրկարարները դիտաշտարակներից հեռադիտակների միջոցով հետևում […] ...

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է

16:40 07.07.2025

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է և մասնակցում է Ավստրիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքին։ Հայ ֆուտբոլիստը հայտավորված է «24» համարով։ Բուդապեշտը ներկայացնող ակումբն ուսումնամարզական հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի չեխական «Զլինի» և գերմանական «Կարլսռուեի» դեմ։ Սևիկյանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 […] ...

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով

16:33 07.07.2025

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (06.07.25թ․), որը հավասար է անցյալ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29 սմ-ով։ Արփա-Սևան […] ...

Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

16:24 07.07.2025

Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել […] ...

BACK_TO_TOP