22:05 03.02.2019
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներից Օլեգ Մորոզովը պատասխանել է Էստոնիայի արդարադատության նախարարի այն հայտարարությունը, որտեղ ակնարկ էր արվում, որ Ռուսաստանը պետք է հատուցում վճարի Էստոնիային՝ ԽՍՀՄ կողմից էստոնական տարածքը «զավթելու» դիմաց: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը:
Նա ափսոսանք է հայտնել, որ Էստոնիան մինչև հիմա «փող է խնդրում» Ռուսաստանից: Պատգամավորի խոսքով՝ դա բացարձակ անիմաստ պահանջ է, որը կապված է ներկայում այդ երկրում տիրող ռուսաֆոբիայի ու ինֆորմացիոն պատերազմների հետ:
Այս թեմային մինչ այս պատասխանել են նաև Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ նշելով, որ ԽՍՀՄ-ը որևէ պայմանավորվածություն չի խախտել, քանի որ այդ ժամանակ գործող միջազգային կանոնները այլ են եղել:
Հիշեցնենք, որ Էստոնական կողմի պահանջների մասին այսօր հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն: Ըստ նրա՝ Խորհրդային Միության կողմից Տարտուի համաձայնագիրը խախտելու և Էստոնիայի տարածքը օկուպացնելու դիմաց պետք է հատուցում տրվի Էստոնիային: Նախարարը խոսել է այն մասին, որ Մոսկվան խախտել է Էստոնիայի հետ խաղաղության պայմանագիրը:
Խոսքը այն մասին է, որ 1920 թվականին՝ խորհրդայնացումից որոշ ժամանակ անց, Ռուսաստանը ճանաչել է Էստոնիայի անկախությունն ու գծել սահմանները: Սակայն Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միացումը հիմա այդ երկրում դիտարկում են որպես իրենց տարածքի օկուպացիա:
«Խորհրդային Միությունը օկուպացրել է Էստոնիան՝ խախտելով Տարտուի խաղաղության պայմանագիրը: Նրա իրավահաջորդը՝ Ռուսաստանը, պետք է դա ընդունի, և փաստորեն, համաձայն միջազգային իրավունքի, պետք է հատուցի պատճառած վնասը», – ասել է նախարարը:
Մինչ այս Էստոնիայում հաշվարկել են, որ այդ հատուցումը պետք է լինի 1,2 միլիարդ եվրո:
16:19 14.07.2025
Հուլիսի 16-ից մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: ...
16:12 14.07.2025
Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետինՀուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...
16:06 14.07.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականներըԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, […] ...
16:00 14.07.2025
Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […] ...
15:54 14.07.2025
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումըԲրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […] ...
15:44 14.07.2025
Զելենսկին Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցըՎլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ և քննարկել Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը եվրոպական երկրների հետ համատեղ: «Հանդիպել եմ գեներալ Քիթ Քելլոգի հետ։ Քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, համատեղ արտադրությունը, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի գնումը», – գրել է Զելենսկին իր Telegram […] ...