Լավրովը տեղյակ չի եղել, որ Ռուսաստանը «կարող է նոր բազա տեղակայել» Ղրղըզստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+31.09 oC

Լավրովը տեղյակ չի եղել, որ Ռուսաստանը «կարող է նոր բազա տեղակայել» Ղրղըզստանում

18:50 04.02.2019

Սերգեյ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Ղրղըզստանի հետ քննարկել անվտանգության ոլորտի բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը՝ մեկնաբանելով Ռուսաստանում Ղրղըզստանի դեսպանի այն խոսքերը, թե չի բացառվում, որ ռուսական կողմը նոր ռազմաբազա բացի իրենց երկրի հարավում։

«Դա մեր նախաձեռնությունը չէ։ Մեր առաջին անգամ լսեցինք դրա մասին ու պատրաստ կլինենք մեր ղրղըզ ընկերների հետ քննարկել այն գաղափարները, որ նրանց մոտ ձևավորվում են անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Լավրովը։

Մինչ այդ դեսպանը իր հարցազրույցում հայտարարել էր, որ չի բացառում Ռուսաստանի ևս մեկ ռազմաբազայի բացումը երկրի հարավում։ Դեսպանը նշել էր, որ հարավում այդպիսի բազայի բացումը կարող է պայմանավորվել հարավային հարևան պետությունից՝ Աֆղանստանից, եկող ահաբեկչական վտանգով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք կհամարի նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո

12:28 17.07.2025

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք կհամարի նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին սպառնալիք կհամարի նույնիսկ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում։ Այս տեսակետը հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամերիկացի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը, որը գլխավորում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերը։ «Մեր շեմին` Ուկրաինայում պատերազմ է ընթանում։ Նույնիսկ եթե խաղաղ կարգավորում տեղի ունենա, Ռուսաստանը կկարողանա վերականգնել իր կարողությունները։ Իմ կարծիքով, Ռուսաստանը, անկասկած, կմնա անվտանգության սպառնալիք», – ասել […] ...

68-ամյա այգեշատցու անասնագոմում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել

12:14 17.07.2025

68-ամյա այգեշատցու անասնագոմում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ անասնագոմում՝ 300 գրամից ավելի կանեփանման զանգված: 68-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է Արմավիրի մարզային […] ...

Պատահարից հետո կիրականացվի Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատում

12:05 17.07.2025

Պատահարից հետո կիրականացվի Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատում

Հուլիսի 16-ին, ժամը 21:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր և երկու մարտական հաշվարկ։ Տեղեկությունը սահմանված կարգով փոխանցվել է Տեղական ինքնակառավարման մարմիններին և […] ...

SHANTNEWS

12:00 17.07.2025

SHANTNEWS

Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային

11:55 17.07.2025

Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադային

Բացման հանդիսավոր արարողությամբ հուլիսի 16-ին Գերմանիայում մեկնարկել են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հայաստանը ներկայացնում է 18 մարզիկ, որոնք հանդես կգան 7 մարզաձևում։ Դուեսբուրգի Շչաունսլանդ-Ռեյսեն արենայում անցկացված բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները եղել են գեղարվեստական մարմնամարզիկ Ջուլիետա Ավետիսյանն ու թաեքվոնդիստ Սարգիս Մուրադյանը: Խաղերն անցկացվում են Գերմանիայի Ռեյն-Ռուր […] ...

Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումը

11:48 17.07.2025

Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հուլիսի 14-ին Եղվարդի խճուղում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 44 և 38 տարեկան երկու տղամարդու։ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով 22 փաթեթ՝ ընդհանուր 55 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Պարզվել է, որ նա թմրանյութը ձեռք […] ...

BACK_TO_TOP