19:26 16.07.2025
Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 15:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ կատարելու ժամանակ հիվանդանոց տեղափոխված Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Ս.-ն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել ասֆալտ փռող մեքենայի վրայից՝ մնալով նշված մեքենայի և դրա ետևից եկող, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Համբարձում Մ-ի վարած ասֆալտի կատոկի մեջտեղում, ինչի հետևանքով Ն. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին, որ տուժածը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
22:48 16.07.2025
Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ինՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) ու Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) կմասնակցեն «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար US Open-ին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: ԱՄՆ բաց առաջնության 145-րդ խաղարկության հիմնական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 24-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը նշանակված է սեպտեմբերի 6-ին, իսկ տղամարդկանց մենախաղինը՝ […] ...
22:37 16.07.2025
Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկինՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: «Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: […] ...
22:24 16.07.2025
Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալՀուլիսի 16-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) […] ...
22:16 16.07.2025
Բավականին թերհավատ եմ Եվրամիության խոստումներին․ Գարիկ Քեռյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի Բրյուսել և Փարիզ այցերին, ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Բրյուսելում արձանագրվեց այն, որ ԵՄ-ն հաստատում է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը: ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Նաև […] ...
22:08 16.07.2025
5 հայ ըմբիշներ կմասնակցեն Հունգարիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարինՀուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված ամենամյա վարկանիշային մրցաշարը: Հայաստանը մրցաշարին կունենա 5 ներկայացուցիչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 […] ...