18:06 04.02.2019
ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը վերաբերում է ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի կողմից հացադուլ հայտարարելուն: Աբրահամյանը հիշեցրել է, որ որոշ ԶԼՄ-ներ, «forrights.am» կայքին կատարված հղումով, տեղեկություններ են հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի կողմից անժամկետ հացադուլ հայտարարելու, ինչպես նաև նրա կողմից արված՝ իրեն ոստիկանության Գորիսի բաժնում խոշտանգման ենթարկելու վերաբերյալ:
«Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակում է ակնհայտ անճշտություններ, իրականության հետ աղերս չունեցող մանիպուլյատիվ պնդումներ՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը.
1. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել 2019թ. հունվարի 30-ից: Հաջորդ օրն իսկ, հունվարի 31-ին, նրան այցելել է տվյալ քրեակատարողական հիմնարկում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Կայացած ընդունելության ժամանակ դատապարտյալը սահմանված կարգով ենթարկվել է հարցման, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Համաձայն վերջինիս՝ դատապարտյալը հացադուլի հիմնական պատճառ է համարել իր քրեական գործը վերանայելու պահանջը: Դատախազը նրան համապատասխան խորհրդատվություն է տրամադրել, ինչպես նաև հորդորել է դադարեցնել հացադուլը՝ նկատի առնելով, որ նրա ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական վարույթ:
Այսօր՝ փետրվարի 4-ին ևս, Վ. Ավետիսյանին այցելելու նպատակով «Արմավիր» ՔԿՀ-ում է գտնվում դատախազ՝ հացադուլի մեջ գտնվելու ընթացքում նրա իրավունքների պաշտպանության, առողջական վիճակին, անհրաժեշտության դեպքում ցուցաբերվող բժշկական օգնության վիճակին տեղում ծանոթանալու, կրկին հացադուլը դադարեցնելու հորդոր հղելու նպատակով:
Վերոնշյալ իրողությունները փաստում են, որ կայքը հրապարակել է հացադուլի մեջ գտնվող անձին «պատկան մարմիններից չայցելելու» մասին իրականության հետ ոչ մի աղերս չունեցող տեղեկատվություն:2. Վ. Ավետիսյանի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման դեպքի առթիվ դեռ 2018թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (քանի որ կատարված ենթադրյալ դեպքի ժամանակ՝ 2008թ. ՀՀ Քրեական օրենսգրքով դեռևս նախատեսված չի եղել խոշտանգման մասին 309.1 հոդվածը), հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ վարույթում: Վ. Ավետիսյանը ճանաչվել է տուժող և նրա հետ կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ: Այսինքն՝ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դատապարտյալի կողմից ներկայացված հանգամանքները քարեադատավարական կարգով պարզելու և անհրաժեշտ իրավական գնահատականները տալու համար:
Ընդ որում՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել forrights.am կայքում 2018թ. օգոստոսի 18-ին Վ. Ավետիսյանի վերաբերյալ հրապարակված «Ոտքերն ու ձեռքերը կապկպել են, նետել հատակին ու սպառնացել՝ եթե տաքսիստի սպանությունն իր վրա չվերցնի, կբռնաբարեն» վերտառությամբ հոդվածը, որը ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ դրանում խոշտանգման մասին նշվող տեղեկությունների առթիվ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ: Հետևաբար որևէ հիմք չունեն նաև հրապարակման մեջ արվող այն պնդումները, որ դատապարտյալի կողմից արված հայտարարություններն անուշադրության են մատնվել և «Դատախազությունն աչք է փակել այդ հանգամանքների վրա»,- գրել է Աբրահամյանը:
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...