Կառավարությունից մերժեցին փողոցում առևտուր անել ցանկացողներին. արգելքից դժգոհողները նոր ակցիաներ են նախաձեռնելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Կառավարությունից մերժեցին փողոցում առևտուր անել ցանկացողներին. արգելքից դժգոհողները նոր ակցիաներ են նախաձեռնելու

20:32 04.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել մինչև հունվարի մեկը փողոցային առևտրով զբաղվող անձինք՝ պահանջելով կա՛մ իրականացնել խոստումը՝  իրենց համար խոստացված բացօթյա տաղավարները կառուցել, կա՛մ թույլ տալ հին մեթոդներով առևտուր իրականացնել փողոցներում:

Ըստ առևտրականների՝ Երևանի քաղաքապետարանից իրենց  խոստացել էին նաև բացօթյա տաղավարներ կառուցել, ինչը չի արվել: Ակցիայի մասնակիցների հետ խոսել  է վարչապետի նորանշանակ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նա ասել էր, որ այսօր երեկոյան կպատասխանի, թե ինչ քննարկում են ունեցել Երևանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ և որն է պատասխանը: Մինչ այդ, հավաքավածները նաև նամակ են փոխանցել ՀՀ վարչապետին:

Որոշ ժամանակ առաջ ցուցարարներից Կարեն Դադոյանն, ով զրուցել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, SHANNEWS.am-ի հայտնեց, որ կառավարությունից մերժել են իրենց և խնդրին լուծում չեն տվել: Ըստ Դադոյանի՝ Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ կա օրենքը, ինչը շրջանցել չեն կարող՝ հատկապես, որ այս իշխանության նպատակը օրենք պահպանող երկիր կառուցելն է: Ցուցարարներին դարձյալ առաջարկվել է գնալ շուկաներ և բացօթյա տարածքներ, որտեղ թույլատրվում է առևտուր կատարել: Կարեն Դադոյանը SHANТNEWS.am-ին ասել է, որ վաղն, ամենայն հավանականությամբ, իրենք որևէ քայլ չեն ձեռնարկի, բայց հաջորդող օրերին շարունակելու են նոր բողոքի ակցիաներ կազմակերպել, քանի որ փողոցում առևտուր անելն իրենց համար նախևառաջ ապրուստի միջոց ունենալ է նշանակում:

Ակցիային կարող եք ծանոթանալ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

BACK_TO_TOP