15:59 04.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել փողոցներում մինչև հունվարի 1-ը առևտուր կատարած անձինք: Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը հունվարի 1-ից արգելել է առևտրի այդ տեսակը և առաջարկել առևտուրն իրականացնել փակ տարածքներում:
«Երկու ամիս է, ես հացի փող չունեմ, դեղի փող չունեմ: Ես իմ շուկան եմ պահանջում: Թող Պրոսպեկտի շուկան տան, էսքան ժողովուրդը գնան, առևտուր անեն»,- ասել է ցուցարարներից մեկը:
Ակցիային մասնակցող մեկ այլ վաճառական SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք վերավաճառողներն են, իսկ վերավաճառողը չի կարող շուկայում կանգնել ու ապրանք վաճառել, երբ այդ ապրանքի տերը՝ գյուղացին, բնականաբար, շատ ավելի մատչելի գնով է այն վաճառքի դրել:
«Էսօրվա դրությամբ, եթե մենք գնանք Կայարանի և Գումի շուկա, շրջենք, հարցազրույց անենք գյուղացիների հետ, իրանք էլ են դժգոհ, որ փողոցային առևտուր չկա, որովհետև իրենց գործն էլ է պակասել: էլի տուժում է փոքր խավը և գյուղացին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ըստ առևտրականների` իրենց Երևանի քաղաքապետարանից նաև խոստացել են բացօթյա տաղավարներ կառուցել ու դա անել մինչև հունվարի վերջ, բայց դա էլ չի արվել:
Ակցիայի մասնակիցները պահանջում են կա´մ իրենց համար խոստացված բացօթյա տաղավարները կառուցել, կա´մ թույլ տալ հին մեթոդներով առևտուր իրականացնել փողոցներում:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ խոսելու է դուրս եկել ՀՀ վարչապետի նորանշանակ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նա ասել է, որ այսօր երեկոյան կպատասխանի, թե ինչ քննարկում են ունեցել Երևանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ և որն է պատասխանը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...