00:33 06.02.2019
Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետները 6 ամսով երկարացվել են: Այս մասին քաղաքապետարանը համաձայնության է եկել Վերակառուցման և զարգացման բանկի հետ: Հիշեցնենք, ՎԶԵԲ-ի և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում մինչև փետրվարի 10-ը փողոց ու 2 հրապարակ էր հիմնանորոգվելու: Բայց մինչև տարեվերջ ՎԶԵԲ ծրագրով ավարտվեց 2 փողոցի, իսկ Համաշխարհային բանկով՝ քաղաքի կենտրոնի 4 փոքր փողոցների շինարարությունը: Բոլոր փողոցներում աշխատանքները ձգձգվեցին նախագծային թերությունների պատճառով: Հիմա երկարաձգված ժամկետներում հասցնելու են նախագծերը փոխել, նաև ասֆալտապատումն ավարտել: Համենայնդեպս, այսպիսին է Վերակառուցման և զարգացման բանկի նոր պահանջը: Այս տարվա անելիքների շուրջ այսօր քննարկում է անցկացվել Գյումրիի քաղաքապետարանում:
Մինչ Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրի դեռ առաջին փուլի ու այս տարվա անելիքներից խոսելը, քննարկման մասնակիցները, իսկ դրանք շինարարներն էին, ծառայությունների ներկայացուցիչները, նախագծողներն ու քաղաքապետարանի պատասխանատուները, ներկայացրին, թե առաջին փուլ ասվածից ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել: Ընդհանուր ծավալը 10-ը փողոց ու 2 հրապարակ պետք է լիներ, իսկ կատարվածը կեսից էլ քիչ է: Այս տարի էլի նախագծային սխալներն են ուղղելու: Դրանք վերաբերում են բոլոր փողոցներին: Նախագծային փոփոխությունների համար դիմել են, բայց նոր նախագծեր դեռ չկան: Իսկ դրանցում մալուխները, կապի հաղորդալարերն ու ջրատարներն այնպես են նախագծելու, որ շինարարական աշխատանքներին չխանգարեն: Հիմնանորոգվող փողոցների մի մասում մալուխներն են շինարարին խանգարում, մյուսներում՝ շինարարներն են ջրատարներն ու հաղորդալարերը վնասում:
Փողոցաշինությանը ոչ միայն անկանոն անցկացված ենթակառուցվածքներն են խանգարում, այլ նաև վթարային շենքերը: Սա վերաբերում է հիմնականում Կումայրի պատմական միջուկի փողոցներին: Այս մասին արդեն Համաշխարհային բանկի ներկայացուցիչը խոսեց: Վթարային տները խանգարում են մայթերի շինարարությանը:
Իսկ այն շինկազմակերպությունը, որը մինչև անցած տարեվերջ հասցրել է գործ անել, հիմա արդեն ֆինանսավորում է պահանջում: Կատարվածի դիմաց ոչինչ չեն ստացել: Կատարողականները չէին ֆինանսավորվում մինչև շինարարական թերությունները վերացնելը: Եզրաքարերը փոխելու, նոր նախագիծ ունենալու և հիմնանորոգումն ավարտելու համար 3 շինկազմակերպություններից 2-ն է դիմել ժամկետները երկարացնելու խնդրանքով: Մյուսը դեռ չի կողմնորոշվում, թե իրեն ինչքան ժամանակ է պետք:
«Անգամ 1 օր ավելի ժամանակ չենք կարող տրամադրել, որովհետև դրա իրավունքը չունենք: Բանկը համաձայնել է մինչև հունիսի 30-ը ժամանակ տալ: Սա վերջնական պայմանավորվածությունն է աշխատանքների վերջնաժամկետի շուրջ: Այնպես որ, բոլոր շինկազմակերպությունները փողոցները մինչև հունիսի 30-ը պետք է հիմնանորոգեն ու հանձնեն շահագործման»,- ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի և Համաշխարհային բանկի կողմից: Առաջին փուլի ավարտի նոր ժամկետը մինչև հունիսի 30-ն է: Բայց աշխատանքների վերսկսման ժամկետներն են անորոշ: Բոլոր շինկազմակերպությունների ներկայացուցիչներն էլ նույնը նշեցին՝ շինարարները փողոց դուրս կգան, երբ եղանակները թույլ տան:
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...