00:45 06.02.2019
Շիրակի մարզի դատախազը պահանջում է պաշտոնանկ անել Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին և փոխտնօրեն Անահիտ Միսկարյանին։ Կարեն Գաբրիելյանն այս մասին փետրվարի 1-ին միջնորդագիր է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնակատար Վարդան Գրիգորյանին։ Իսկ նման որոշման համար հիմք են հանդիսացելհարուցված քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ տնօրենն ու փոխտնօրենը, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, կատարել են պաշտոնական կեղծիք ու այդ գործում ներգրավել դպրոցի թվով 25 աշխատակիցների։
Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել՝ համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին։
Դատախազը դպրոցի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, այսինքն` քրեկան գործը կարճվել է, սակայն դատախազը Նարինե Մեսրոպյանին և Անահիտ Միսկարյանին պաշտոնազրկելու միջնորդություն է ներկայացրել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետագա պաշտոնավարումը կհեղինակազրկի հանրակրթության ոլորտը՝ պահանջել է նրանց պաշտոնազրկել։
«Պահանջել եմ նրանց նկատմամբ կարգապահական տույժ կիրառել՝ ազատել պաշտոններից՝ նկատի ունենալով, որ նշված անձինք կորցրել են վստահությունը և աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ դա հիմք է նրանց աշխատանքային պայմանագիրը լուծարելու համար։ Քրեական գործի քննությունն ավարտված է և այդ միջնորդագրի համար բոլոր հիմքերը կան։ Միջնորդագիրը ներկայացվել է մարզպետի պաշտոնակատարին։ Մեկամսյա ժամկետում միջնորդագիրը պետք է քննարկվի։ Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի «»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Իսկ թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը SHANTNEWS.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ դատախազի միջնորդագրի մասին իրեն ոչինչ հայտնի չէ։
«Ես ոչ մի միջնորդագրի մասին տեղյակ չեմ։ Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել։ Այո, եղել է քրեական գործ, որը հունվարի 26-ին կարճվել է, ու ես բացարձակ տեղեկություն չունեմ, որ դատախազը նման միջնորդագիր է ներկայացրել։ Իմ ձեռքի տակ ոչինչ չկա, դրա համար չեմ կարող ոչինչ մեկնաբանել այս պահին»,-SHANTNEWS.am-ին ասել է Նարինե Մեսրոպյանը։
«Շիրակի մարզի դատախազության կողմից Գյումրու թիվ 19-րդ դպրոցում ՀՀ Քրեական օրենսգրքի 308 և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննության շրջանակներում ձեռք բերված տվյալները ապացուցել են նշված դպրոցի տնօրենի կողմից Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հանցավոր արարքներ կատարելու փաստը։ Այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և պաշտոնական կեղծիք կատարելը, ինչի կապակցությամբ՝ նշված դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել հիշյալ հանցագործությունները կատարելու համար։ Բացի այդ, հիմնավորվել է նաև, որ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակել են նույն դպրոցի թվով 25 աշխատակիցներ։ Նրանցից երկուսի կողմից պաշտոնական փաստաթղթերում կատարվել են նաև ակնհայտ կեղծիքներ։ Հաշվի առնելով, որ ինչպես դպրոցի տնօրենը, այնպես էլ թվով 25 աշխատակիցներ զղջացել են իրենց կատարած արարքի համար, ընդունել են իրենց մեղքը, նախկինում դատապարտված չեն եղել և առաջին անգամ են կատարել միջին ծանրության հանցավոր արարքներ, ավելին՝ տնօրենի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված նյութական վնասը՝ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...