12:49 06.02.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» նախագիծը: Պապիկյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայում առկա շենք-շինությունների քանդման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ իրականացնելու անհրաժեշտությամբ:
Ծրագրով նախատեսված է, որ կառուցվող և վերակառուցվող դպրոցները սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում, նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն: Պապիկյանն ասաց, որ նախատեսվում է ամբողջովին քանդել Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ և թիվ 116 հիմնական դպրոցները, միայն ճակատային մասը պահպանելով մասնակի քանդել հետևյալ 4 դպրոցների շենք-շինությունները` Մուրացանի անվան թիվ 18 հիմնական, Կարապենցի անվան թիվ 6 հիմնական, Հերացու ավագ դպրոցները և Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրը:
«Ուզում եմ հիշեցնել նաև, որ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ի որոշմամբ մենք սեյսմիկ վատ վիճակում գտնվող, առավել խոցելի 46 դպրոցների ցանկը հաստատեցինք, 2017 թ. հունիսի 13-ին հաստատվել էին ևս 20 նմանատիպ ծրագրեր, հենց դրանց իրականացման շրջանակներում էլ վերոնշյալ դպրոցների քանդման անհրաժեշտություն կա, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները: Ներկայում շինարարություն է իրականացվում Վանաձորի թիվ 5 հիմնական, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցներում»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` քանի՞ դպրոցի շինարարություն կարող են իրականացնել այս տարի, ի պատասխան՝ Պապիկյանը նշեց, որ հստակ կարող է ասել`այս տարի այս նախագծով անցնող 6 դպրոցների շինարարությունը կսկսվի: Վարչապետն ասաց, որ ակնհայտորեն տեմպը մեծացնելու խնդիր ունեն, պետք է ինտենսիվ աշխատեն դոնոր ընկերությունների հետ, ԵՄ հետ համագործակցության ճանապարհային քարտեզում էլ փորձեն ներառել այս ծրագրերը:
«Այնուամենայնիվ, հիմա մենք վարկային ծրագիր ունենք 80 մլն դոլարի, այն մոտ 46-ից քանիսի՞ համար է բավարար: Համենայնդեպս, ոչ բոլորին է բավարար»,- նկատեց նա:
Վարչապետին զեկուցեցին, որ այս ծրագրի իրականացման համար 80 մլն դոլար Ասիական զարգացման բանկի կողմից է տրամադրվում, 20 մլն դոլար` Կառավարության, և այդ գումարը պիտի որ բավարար լինի: Փաշինյանին նաև տեղեկացրին, որ ծրագիրը պետք է ավարտվեր 2021 թ,. հիմա երկարացվում է ևս 2 տարով. 6 դպրոց շինարարության ընթացքում է, նախագծվում է ևս 6-ը, պետք է սկսվի շինարարությունը, աստիճանաբար պետք է սկսվեն նաև մյուս դպրոցների նախագծերը և շինարարությունը:
«Եթե գումարն ունենք, դպրոցներն ունենք, ինչի՞ ենք էսպիսի տեմպով առաջ գնում»,- հարցրեց նա:
Պապիկյանը տեղեկացրեց, որ համաֆինանսավորման խնդիր են ունեցել նաև, 18,5 մլն համաֆինանսավորման խնդիր կա Կառավարության կողմից. նախորդ տարի տարվա առաջին մասում համաֆինանսավորումը դանդաղել է, իսկ հիմա գոնե 6+6-ի չափամասում խնդիր չկա:
«Փողը կա, դպրոցը կա, ո՞ւմ ենք սպասում, համաֆինանսավորման խնդի՞րն է: Այս տեմպով որ գնանք, 6 ամսից ևս 6-ի մասին կխոսե՞նք: Ինչո՞ւ ամեն շաբաթ մեկ դպրոցի հարց չենք լուծում կամ 3-4, ինչո՞ւ չենք գնում առաջ բոլորի ուղղությամբ, եթե համաֆինանսավորման խնդիրն է, պետք է աղբյուրներ գտնել, գնալ առաջ, արդեն քանի տարի է՝ այդ գումարը կա, վարկային միջոցները վերցված են, պետք է արագ և արդյունավետ օգտագործել, հետևաբար այս 46 դպրոցների հարցը մենք լուծում ենք»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց, որ որակի վերահսկողությունը պետք է լուրջ լինի: Վարչապետն ասաց, որ վերանորոգվող դպրոցները մտնելիս տպավորություն է, թե դպրոցների ճակատային մասում գրված է «պետական շինարարություն», շարժվել են տրամաբանությամբ՝ «հա դե, դպրոց է, էլի, մեկ է երեխեքը քանդելու են», սակայն այլ է «սեփական շինարարության» դեպքում, դպրոցի ամեն անկյուն մանրակրկիտ ուշադրության է արժանացել:
«Դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան արդեն»,- ասաց նա:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքեց, թե փորձը ցույց է տալիս, որ երբ դպրոցը լավ սարքած է, երեխաները չեն քանդում:
«Դուք՝ որպես ԿԳ նախարար, Ձեր բարձրության վրա մնացիք, երեխաներին պաշտպանեցիք քանդարարության մեղադրանքից»,- նրան դիմեց վարչապետը:
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...
21:05 05.07.2025
Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
20:55 05.07.2025
Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվելԹուրքական Անթալիա հանգստավայրի Մուրատփաշա թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, որը երկու օր առաջ վերահսկողության տակ է վերցվել, հաղորդում է CNN Türk-ը։ «Անթալիայի Մուրատփաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում այսօր կրկին հրդեհ է բռնկվել երկու օր առաջ վերահսկողության տակ վերցված անտառային հրդեհից հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։ Քանի որ հրդեհը բռնկվել է ջերմոցների և բնակելի տարածքների անմիջական հարևանությամբ, […] ...
20:45 05.07.2025
Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետՄեծ Բրիտանիան վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ՝ բրիտանացի նախարարի 14 տարվա ընթացքում առաջին այցից հետո, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։ «Մեծ Բրիտանիան պաշտոնապես վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ՝ այսօր արտաքին գործերի նախարարի Դամասկոս կատարած այցից հետո», – ասվում է փաստաթղթում։ […] ...
20:33 05.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-իՏեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ ինը երեխաների, հայտնել է տեղական ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։ «Մենք մինչ օրս տարհանել ենք ավելի քան 850 անվնաս մարդու, ութ վիրավորի և դուրս ենք բերել 27 մահացածի մարմին․ նրանցից ինը երեխաներ են», – ասել է տեղի ոստիկանության […] ...
20:22 05.07.2025
Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ BRICS-ը աջակցում է ՄԱԿ-ինԲՐԻԿՍ-ը աջակցում է ՄԱԿ-ին՝ որպես գլոբալ կառավարման և միջազգային հարաբերություններում բազմակողմանիության կենտրոնական մեխանիզմ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Մեր դիրքորոշումը, որը արտացոլում է BRICS-ի անդամների միջև քննարկման ընթացքը, այն է, որ մեզ անհրաժեշտ է ՄԱԿ-ը՝ առաջ շարժվելու համար», – ասել է […] ...