23:53 06.02.2019
«Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը»,- այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի՝ զբոսաշրջությանը վերաբերող հատվածում։
Այսօր հրապարակված այդ փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ և հեռանկար, և զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։
«Այս առումով Կառավարության անելիքը շատ հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և սպասարկման բարձր մակարդակ։ Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը»,- նշվում է ծրագրում։
Փաստաթղթի համաձայն՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող ենթաճյուղեր․
Կառավարության ծրագրի նախագիծը կարող եք բեռնել այստեղից։
11:05 08.05.2025
«Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է:2021 թվականից մեկնարկած «Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է: Ներկայումս ստացիոնար կայաններ են հիմնվում նաև մարզային բուժհաստատություններում. առաջինը` Վանաձորի բժշկական կենտրոնում է: ...
10:53 08.05.2025
Ջրատարն ընկած կնոջը հաջողվել էր փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել էԱպրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել, կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։ Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում […] ...
10:47 08.05.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՄայիսի 8-ին, ժամը 07:26-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի վտակում։ Փրկարարներն արգելափակումից […] ...
10:45 08.05.2025
Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացըԹուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկայիս պայմաններում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին, ասվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված զեկույցում։ Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 367 պատգամավոր, դեմ՝ 74, իսկ ձեռնպահ՝ 188: «Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջին […] ...
10:40 08.05.2025
Իսրայելը և Թուրքիան Բաքվում կքննարկեն Սիրիայի հարցըԻսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները հինգշաբթի օրը Բաքվում հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ «Հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի միջնորդությամբ և նպատակ ունի նվազեցնել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը սիրիական հարցում», – ասվում է հրապարակման մեջ։Նշվում է, որ իսրայելական կողմը մտադիր է կենտրոնանալ անվտանգության ոլորտում երկու հիմնական պահանջների վրա՝ վերացնել թշնամական զինված կազմավորումների […] ...
10:30 08.05.2025
Ձերբակալվել է մեկ անձ․ ՆԳՆ-ն՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենայի այրվելու մասինՄայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական […] ...