Գյումրիի մանկապարտեզների վարձավճարների չափը բարձրացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Գյումրիի մանկապարտեզների վարձավճարների չափը բարձրացել է

12:20 07.02.2019

Մեկ ամիս է ՝ «Ծիածան», «Գոհար», «Լիլիթ» և «Լիանա» մանկապարտեզներում  մեկ երեխայի  հաշվարկով  վարձերն ավելացել են 500 և 1000 դրամներով: Թանկացնելու պահանջ  24 մանկապարտեզից  4-ում միայն  այս տարվանից է առաջ եկել: Ծնողների համաձայնությամբ, հետո էլ  քաղաքապետարանի թույլտվությամբ վարձի չափ են բարձրացրել, որ հիգիենիայի պարագաների ու այլնի համար ծնողներից գումարներ հավաքելը բացառեն, բացի դրանից, սննդի որոշ տեսակաների գներն են թանկացել:

Մյուս մանկապարտեզներում վարձավճարների վերանայում ավելի շուտ էր եղել, առավելագույն սահմանն էլ 8000 դրամն  է: «Լիանա» մանկապարտեզում 1 երեխայի  հաշվով  գումարն  ավելացել է 1000 դրամով: Սաների թվից չեն դժգոհում, ուղղակի վարձերը թանկացրել են, որ ջեռուցման ու այլ ծախսերի մեջ տեղավորվեն:

Մեկ երեխայի համար ամսական ծախսը 25 700 դրամ է, որից միայն 7500–ը ծնողական վարձն է, մնացած 18 200 դրամը տեղական բյուջեից է: Վարձերը թանկացնելուց հետո 4 մանկապարտեզում վերահաշվարկ են արել, թե 1 երեխայի համար օրական ինչքան գումար են  ծախսելու ՝ 3-անգամյա սննդի համար: Ավելացված գումարն ամեն երեխայի համար 36 -ական դրամ է կազմել:

Կրթության բաժնում նշում են վարձավճարի փոփոխության այլ պատճառ: Նախ շենքային պայմաններն էլ նշանակություն ունեն: Օրինակ, տնակային պայմաններում գործող մանկապարտեզներում կոմունալ ծախսերն ավելի են շատանում, քարաշեններում էլ  տարածքները մեծ են, ջեռուցման համար շատ են վճարում: Տեղական  բյուջեի գումարներով  հիմնականում աշխատավարձ են տալիս, ինչպես նաև անվճար հաճախող երեխաների վարձավճարները:

Քաղաքապետարանն այլ ծախսերի համար հատկացումներ չի անում, չի էլ նախատեսում  մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը վերանայել, նույնիսկ եթե Երևանի մանկապարտեզներում 20 տոկոսի չափով  բարձրացումից հետո տեղի մանկապարտեզների աշխատակիցները սպասումներ ունեին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP