«Եթե ուզում ենք փոփոխություններ, պիտի փոփոխվենք բոլորս». Շիրակի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

«Եթե ուզում ենք փոփոխություններ, պիտի փոփոխվենք բոլորս». Շիրակի մարզպետ

00:33 08.02.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը փետրվարի 7-ին ծանոթացել է մարզպետարանի աշխատակազմի հետ, հետո հանդիպել լրագրողներին: Նորանշանակ մարզպետը առանձնացրել է Շիրակի մարզի հիմնախնդիրները՝ նշելով, որ դրանց լուծման ուղղությամբ ոլորտային քննարկումներ են լինելու: Իսկ առաջին փոփոխություններից, որ լինելու է ոչ միայն Շիրակի մարզում, այլև կառավարման ամբողջ համակարգում, դա օպտիմալացումն է:

Շիրակի նախկին մարզպետներից մեկի նախաձեռնությունն էր՝ մարզպետարանի երկրորդ հարկի միջանցքում փակցնել բոլոր նախկին մարզպետների լուսանկարները: Այդ շարքը մեկով ավելացել է: Նախկին մարզպետ, այժմ արդեն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի լուսանկարն արդեն փակցված է: Նա իններորդն էր:

Շիրակի մարզպետարանի աշխատալազմն այսօր դիմավորեց 10-րդ մարզպետին: Տիգրան Պետրոսյանը աշխատանքային առաջին օրն սկսել էր շրջայցով:  Աշխատակիցների հետ ծանոթանալուց հետո միայն լրագրողներին ներկայացրեց մարզի առաջնահերթ խնդիրները, որոնք նորություն չեն բոլորի համար, բայց նոր մոտեցումներ են պետք: Շիրակի մարզի առաջնային խնդիրները անօթևանությունն ու աղքատությունն են: Իսկ լուծման ուղիներից ամենակարևորը ներդրումների ներգրավումն է: Տիգրան Պետրոսյանը նշեց՝ առաջին հերթին ոչ թե նոր ներդրումների մասին է պետք մտածել, այլ արդեն աշխատող ներդրողներին աջակցել:

«Այն մարդիկ, որոնք այսօր Շիրակի մարզում աշխատում են, աշխատատեղեր են ստեղծում, ընդլայնվելու հեռանկարներ ունեն, այս մարդկանց առաջին հերթին պետք է աջակցենք: Եթե իրենց մատից փուշ չենք հանում, ուրեմն ուրիշ ոչ մի ֆոնի մասին խոսել իմաստ չունի: Եթե ուզում ենք փոփոխություններ, պիտի փոփոխվենք բոլորով»,- նշել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Առաջնային խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար ոլորտային քննարկումներ է նոր մարզպետն ունենալու, իսկ պետական կառավարման համակարգում  կրճատումների անհրաժեշտությունն արդեն ֆիքսված է: Օպտիմալացում լինելու է նաև Շիրակի մարզպետարանում: Իսկ թե քանի աշխատող ու ովքեր կմնան անգործ, դեռ պարզ չէ: Հստակ է միայն, որ նախկինի պես 3 փոխմարզպետ չի լինելու:

«Որն է փոխմարզպետի ֆունկցիոնալությունը: Եթե ֆունկցիաների բաշխում է կատարվել, տեխնիկապեոս դրանք դրվել են վարչությունների ու բաժինների վրա, չեմ ասի, թե ընդհանրապես պետք չէ, բայց մեկ փոխմարզպետը բավարար է: Այստեղ պետք է, որ հասկանանք կառավարման ոլորտի փիլիսոփայությունը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։

Տիգրան Պետրոսյանը Գյումրիում հայտնի է հասարակական գործունեությամբ, նաև որպես հեղափոխության օրերի ակտիվիստ: Լրագրողները նկատեցին՝ անցած տարվա ապրիլին Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի դիմաց փողոց էր փակում, հիմա մարզի խնդիրների լուծման պայքարը ներսում  է շարունակում:

Մարզպետարանում մարզի զարգացման մասին է խոսելու, բուհերում փորձը ուսանողներին է փոխանցելու: Նորանշանակ մարզպետը կշարունակի դասավանդել Շիրակի պետական համալսարանում: Օրենսդրությունը մարզպետներին գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունք տալիս է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

22:24 23.07.2025

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

22:06 23.07.2025

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 23.07.2025

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

BACK_TO_TOP