«9-րդ դասարանում երեխաներ կան, որոնք խոսքի մասերը մինչև հիմա չեն տարբերում». գյումրեցի ուսուցչուհի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

«9-րդ դասարանում երեխաներ կան, որոնք խոսքի մասերը մինչև հիմա չեն տարբերում». գյումրեցի ուսուցչուհի

21:42 08.02.2019

Հիմնական դպրոցի շրջանավարտները՝  9-րդ դասարանցիներն այս տարի ավարտական քննություններից բացի հանձնելու են միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից: Կրթության ու գիտության նախարարությունը նման առաջարկ էր արել 9-րդ և 12-րդ դասարանցիների համար: 12-րդում միասնական քննության պահանջը հանվեց և հիմա 9-րդ դասարանցիներն են պատրաստվում կենտրոնացված քննության: Այս որոշումը ուսուցիչներին ու աշակերտներին անակնկալի է բերել: Հարցաշարերում 6-9-րդ դասարանի նյութն է: Համոզված են, որ առանց լրացուցիչ պարապմունքների՝ աշակերտների մեծ մասը չի կարողանա բավարար գնահատական ստանալ, առավել ևս՝ պահպանել դպրոցում ստացած գնահատականը, որը շատ դեպքերում սուբյեկտիվ է:

Հոմանիշներ, հականիշներ, համանուններ… հայոց լեզվի 5-6-րդ դասարանի նյութը 9-րդ դասարանցիները նորից կրկնում են, վերհիշում,  ամրապնդում, շատերն էլ նոր սովորում:  9-րդցիների միասնական քննությունը թեստային աշխատանք է լինելու: Նախորդ տարիների փոխադրությունը թեստով է փոխարինվել, ինչը հնարավորություն է տալիս մեկ հարցաշարով քերականություն ու ուղղագրություն ստուգել:  Միասնական քննությունների պարտադրանքը 9-րդ դասարանում մանկավարժներին ստիպել է ռեալ գնահատել աշակերտների ուժերը: Հիմնական դպրոցի շրջանավարտների մեծ մասը ցածր դասարաններում չի սովորել, գիտելիքը հիմնավոր չէ, ըստ այդմ, քննական գնահատականները ցածր կլինեն:

«Մենք ունենք բավական շատ ներառական երեխաներ, որոնք հաստատ անցողիկ շեմը չեն հաղթահարի, ունենք թույլ ընդունակություններով երեխաներ, որոնք հաստատ անցողիկ շեմը չեն հաղթահարի: Ինձ թվում է նրանց համար պետք էր առանձին համակարգով քննությունները կազմակերպել: Բոլոր դասարաններում կան թույլ երեխաներ, որոնք հնարավոր է չկարողանան հաղթահարել, թե լարվածությունից, թե անգամ նոր միջավայրում գտնվելուց: Սրանք պատճառներ են թույլ երեխաների համար »,- SHANTNEWS.am-ին ասել է  Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լորաննա Գրիգորյանը:

Դասարանի գերազանցիկներից արտագրելու կամ ուսուցչի օգնությամբ բավարար գնահատական ստանալու հավանականությունը միասնական քննության դեպքում կտրուկ նվազում է: Կրկնելու նյութն էլ բավական ծավալուն է: 9-րդցիները վերհիշում են հայոց լեզվի դասերը` սկսած 5-րդ դասարանից: Ծավալն ու չհասցնելու վախը լարվածություն են առաջացրել:

Իսկ ուսուցիչները հիմա մտածում են նաև իրենց հեղինակության մասին:  Ինչքան շատ տվյալ դասարանից բարձր գնահատական ստացողներ լինեն, այդքան բարձր է դպրոցի ու ուսուցչի հեղինակությունը և հակառակը:

«9-րդ դասարանում երեխաներ կան, որոնք ածականը, գոյականը, թվականը՝ խոսքի մասերը մինչև հիմա չեն տարբերում: Բնական է, որ նման երեխաների համար շատ դժվար է: Իսկ մեղավորը, ստացվում է, որ ես եմ՝ դասավանդող ուսուցիչը, որ ոչինչ չի սովորեցրել: Բայց նրանց կողքին կան գերազանց երեխաներ: Ուսուցիչը երկու դեպքում էլ նույնն է՝ ես եմ: Ես երեխաներին բոլորովին էլ չեմ վախեցնում միասնական քննությունով: Ասում եմ ինչ-որ գիտեք, դուխով արտահայտեք: Եթե արդյունքը վատը եղավ, ես եմ պատասխան տալու»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի թիվ 8 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գեղեցիկ Գասպարյանը:

Հանրապետությունում 32 հազար 9-րդ դասարանցի կա, որոնք քննություն են հանձնելու 250 քննական կենտրոններում: Այս թիվը նախնական է, ինչպես նաև նախնական է քննության օրը՝ Կրթության և գիտության նախարարության նախնական որոշմամբ քննությունը կանցկացվի մայիսի 22-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջներին հաջողվել է մարել Չարենցավանում բռնկված հրդեհը

22:32 23.07.2025

Հրշեջներին հաջողվել է մարել Չարենցավանում բռնկված հրդեհը

Հուլիսի 23-ին, ժամը 14։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Հոկտեմբերյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող շինության տանիքում և […] ...

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

22:24 23.07.2025

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

22:06 23.07.2025

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 23.07.2025

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...

BACK_TO_TOP