Եվրոպացի գործընկերները հավաստիացրել են, որ քաղաքական խոչընդոտ չկա. Արման Եղոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Եվրոպացի գործընկերները հավաստիացրել են, որ քաղաքական խոչընդոտ չկա. Արման Եղոյան

12:28 08.02.2019

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ  հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքներին՝ խոսելով այն մասին, թե ինչ է արվել, արվում և ինչ արդյունք կա այս պահին.

«Կցանկանայի ձեզ Գործադիրից ստացված մի քանի նորություններ հաղորդել: Գիտեք, որ վերջերս վարչապետը գտվում էր Գերմանիայում, մինչ այդ գտնվում էր Դավոսում, մի դեպքում Գերմանիայի կանցլերի, մյուս դեպքում Դավոսում ներկա գտնվող ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների մոտ ևս մեկ անգամ բարձրացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի մասին հարցը: Ես հիմա ձեզ կարող եմ տեղեկացնել, որ մեր եվրոպական գործընկերները հավաստիացրել են ՀՀ վարչապետին, որ գործընթացում որևէ քաղաքական խոչընդոտ չկա: Ամեն ինչ գնում է׽ ըստ իրենց ազգային խորհրդարանների օրակարգի, և այստեղ խնդիրը զուտ տեխնիկական է»,- ասել է Եղոյանը:

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրել է այն մասին, որ հանձնաժողովի անդամներից շատերն են ցանկացել ներկա գտնվել Հայաստան- ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին, որը ղեկավարում է  փոխվարչապետ Մհեր Գիրգորյանը: Արման Եղոյանն ասել է, որ ինքը խոսել է Մհեր Գրիգորյանի հետ և որևէ խնդիր չի լինի՝ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է ներկա գտնվել այդ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին:

«Եվ կցանկանայի Բրյուսել կատարած մեր վերջին այցելությունից կիսվել: Այնտեղ մենք ունեցանք մի շարք հանդիպումներ, ստացանք մի շարք տեղեկատվություններ, մասնավորապես Բելգիայում և Ֆրանսիայում Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացից: Երկու դեպքում էլ, կարող եմ տեղեկացնել, որ փաստաթղթի վավերացումն ընթանում է ըստ այդ երկրների ազգային խորհրդարանների, Բելգիայի դեպքում ոչ միայն ազգային, այլև համայնքային խորհրդարանների սահմանված օրակարգով»,- հավելել է Եղոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:24 04.07.2025

Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններ

18:17 04.07.2025

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններ

Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

18:12 04.07.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

18:06 04.07.2025

Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

Հուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...

SHANTNEWS

18:00 04.07.2025

SHANTNEWS

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

17:55 04.07.2025

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...

BACK_TO_TOP