13:18 08.02.2019
Հունվարի վերջին Երևանի գլխավոր ճարտարապետն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Հենց այդ ժամանակ առաջ քաշվեց մի քանի գաղափար: Թե ինչի մասին է խոսքը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը փակագծեր են բացել և որոշ մանրամասներ հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հարցազրույցում Արթուր Մեսչյանն անդրադարձել է մետրոյի նոր կայարան կառուցելու խնդրին:
«Բոլորին հուզում է այդ հարցը, թե ինչ գումարներով է կառուցվելու մետրոն: Մետրոն կառուցվելու է ներդրողների կողմից, ուղղակի ներդրողները մետրոյի կառուցման դիմաց պետք է ստանան որոշակի ծավալներ իրենց բիզնեսը կազմակերպելու համար: Եվ այդ պատճառով մենք ունենք երկու տարբերակ` տարբերակներից մեկն այն է, որ կայարանը կազմակերպվում է կամրջի ավարտին, և մինչև թունելի սկիզբը կազմակերպվում է կայարանը և որի հետևում կառուցվում է այդ բիզնես կառույցը, որը, ըստ երևույթին, կլինի մեծ առևտրի կենտրոն: Մյուս տարբերակը, որ կայարանը առևտրի կենտրոնի առաջին հարկում կառուցվի»,- բացատրեց Երևանի գլխավոր ճարտարապետը` ցուցադրելով երկու տարբերակների նախնական գծագրերը:
Արթուր Մեսչյանի խոսքերով` ինքը ցանկանում է, որ ոչ մեկի մոտ չառաջանա թյուր տպավորություն, թե խոսվում է երկար տարիների ծրագրի մասին` այդ ամենը «արագ բերվելու է ավարտական վիճակի»:
«Ես կարծում եմ` նախագծային այդ ամբողջ համալիրը, եթե մենք 2019թ. բերենք ավարտական վիճակի, 2020 թվականից կարող ենք սկսել շինարարությունը»,- ասաց Արթուր Մեսչյանը:
Իր հերթին, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախագիծը նախապես գնահատվում էր 100 միլիոն դոլար, սակայն կա 3 բաղադրիչ, որը պետք է երաշխավորի նախագծի ֆինանսական ապահովումը` մասնավոր հատվածի ֆինանսավորում, պետության երաշխիքային մասնակցություն և միջազգային ռեսուրսների ներգրավում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժ. 22.40-ին:
18:44 04.07.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
18:37 04.07.2025
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԱյսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...
18:30 04.07.2025
«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի ԹուրքիաԻտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...
18:24 04.07.2025
Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:17 04.07.2025
ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններՀուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...