15:56 08.02.2019
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կառավարության ծրագրին, ասաց, որ իրենց խմբակցությունը դեռ քննարկումների փուլում է, և իրենք պետք նայեն, թե ինչքանով է դա համահունչ իրենց ծրագրային մոտեցումներին:
«Անցյալ տարի երկու անգամ օրենքի նախագիծ էի դրել շրջանառության մեջ, որ շրջանառության հարկի շեմը չիջնի 115-ից 58.35 մլն դրամ, հունվարից իջել է, 58.35 մլն դրամ է, իսկ դուք գիտեք, որ փոքր ու միջին բիզնեսի համար շատ կենսական նշանակություն ունի, որովհետև հարկման ռեժիմ է փոխվում, և ես նայում եմ ուրախությամբ, որ այդ 115-ը պահվում է, կառավարության ծրագրում կա: Իմ մոտ մի հետաքրքիր հարց է առաջանում՝ իմ գրածը ինչո՞վ է տարբերվում այս գրածից, այսինքն` 2-3 ամիս առաջ մերժել են, հիմա պահպանում է, լավ է, որ մենք ինչ ասել ենք, անում են»,-ասաց Միքայել Մելքումյանը:
Ասաց` իրենց պաշտոնական տեսակետը չի ուշանա, իսկ դիտարկմանը, թե ձեր կարծիքով` տնտեսական հեղափոխություն հնարավո՞ր է անել այս ծրագրով, նա հայտարարեց, որ դա քաղաքական կամքի հարց է, կան ընդհանուր խնդիրներ, կան մասնագիտական խնդիրներ.
«Բաներ կան, որ համահունչ են, բաներ էլ կան, որ մեր կարծիքները տարբեր են: Երկրում կատարվել են իրադարձություններ՝ կոռուպցիայի հաղթահարման, արհեստական մենաշնորհների հաղթահարման, որոնք իսկապես հաղթահարվել են: Բայց կյանքը ցույց է տալիս` նաև միջոցառումներ կան, որ պետք է կատարվեն: Բիզնեսը, ներդրումներ գալը հաշվիչի նման չեն, որ երեկոյան անջատես, առավոտյան եկան: Մարդիկ պետք է տեսնեն, որ ներդրումների անվտանգությունը և նվազագույն շահութաբերությունը երաշխավորված են: Այստեղ լուրջ խնդիրներ կան` կապված դատաիրավական համակարգի ռեալ անկախացման, ֆինանսական շուկայի զարգացման, վարկային տոկոսադրույքների իջեցման հետ»,- նկատեց նա:
Նախորդ կառավարությունների ծրագրերը քննադատելիս ասում էիք, որ հստակ ուղենիշներ, թվեր չկան, հիմա այս ծրագրում կա՞ն թվեր ու ուղենիշներ: Ի պատասխան` Մելքումյանն ասաց, թե թվեր կան, որ կան, թվեր էլ կան, որ չկան։
Հարցին` նախորդ կառավարության ծրագրերի հետ համեմատած կա՞ տարբերություն, Մելքումյանը մանրամասն չանդրադարձավ, միայն նկատեց, որ դրանք լրիվ տարբեր կառավարություններ են ու էապես տարբերվում են միմյանցից:
18:30 04.07.2025
«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի ԹուրքիաԻտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...
18:24 04.07.2025
Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:17 04.07.2025
ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններՀուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...