09:40 09.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը ոչնչացման եզրին է: Իսկ նկարչի որդին ՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանն ասել է, որ խնդրով գրավոր դիմել են նոր իշխանություններին՝ վարչապետից սկսած, մշակույթի նախարարությունով վերջացրած, սակայն ոչ մի դրական պատասխան չկա:
Արման Ավետիսյանը հյուրընկալվել է «Հորիզոն» տաղավարում:
«Դեռ 88 թվականին՝ երկրաշարժի ծանր օրերին, Հայաստանի մշակույթի նախարարությունն ուներ արվեստանոց, որտեղ կար վերականգնողների մի խումբ՝ մոտ 11 հոգի: Նրանք սկսել էին փրկել նկարները, որովհետև արդեն փլատակներ էին գործարանի տեղում: Սակայն ահազանգ էին ստացել, որ իրենց արհեստանոցը փակվել է, իրենք անգործ են, վերադառնում են Երևան՝ թողնելով այդ կտորները այդ գործարանում: Երբ հետ են վերադառնում որպեսզի հավաքեն, տեսնում են, որ ամբողջն ավերվել է, ոտքի տակ է գնացել ուղղակի: Գործ ունենք ուղղակի անփութության հետ, դա ուրիշ խոսելու թեմա է: Էդտեղից է այսքան մեծ վնասվածքների չափը, փաստորեն՝ ինչը էր արել երկրաշարժը, մարդկային գործոնն էր արել»,- ասել է Արման Ավետիսյանը:
Ըստ Ավետիսյանի՝ եթե «Ցերեկ» գործն արդեն իսկ կորցրել ենք, ապա գոնե «Գիշեր»-ը 50 տոկոսից էլ ավելին պահպանված է և միանշանակ փրկելու կարիք ունի:
Հարցին՝ կա՞ն ներդրողներ, ֆինանսական միջոցներ տրամադրողներ, Մինաս Ավետիսյանի որդին պատասխանել է.
«Այս պահի դրությամբ նման ինֆորմացիա չունեմ, չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ ուշադրությունը շատ մեծ է՝ և մամուլի կողմից, մեդիա դաշտի, որի համար շատ շնորհակալ եմ, որովհետև հարցը բարձրացվում է բոլորի համար հասանելի տարբերակով: Հուսով եմ, որ թե՛ մեր պետական մարմինները, թե՛ ինչ-որ մարդիկ, անձեր, անհատենր, որոշ կազմակերպություններ փրկեն այդ նկարը, հավաքեն այդ գումարը», – պատասխանել է Արամ Ավետիսյանը՝ հավելելով, որ կարելի է նաև երկու փուլի բաժանել աշխատանքը՝ առաջին փուլում ամրակայել, իսկ երկրորդ փուլի ժամանակ տեղափոխել ու հավաքել՝ նոր հենքի վրա:
Մինաս Ավետիսյանի որդին «Հորիզոն»-ի տաղավարում խոսել է նաև այն մասին, թե ինչ աշխատանք է տարվել պետության կողմից մինչ այսօր: Ինչպես են փրկվել Մինաս Ավետիսյանի 8 որմնանկարները: Ինչ վերաբերում է այս պահին եղած համագործակցությանը.
«Ես ակնարկ իմացա, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարն արձագանքել է արդեն, որ հիմնադրամը նույնպես իր մասնակցությունը պետք է ցուցաբերի, փորձի գտնել ֆինանսավորողներ: Պոզիտիվ է դա, որ սկսվեց ինչ-որ գործընթաց՝ գոնե մտածելու այս ուղղությամբ: Լիահույս եմ, որ կլինի», – հավելել է Ավետիսյանի որդին՝ անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչ վիճակում են Մինաս Ավետիսյանի մյուս գործերը:
Մանրամասները՝ տեսանյութում:
18:57 04.07.2025
Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար18:51 04.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով18:44 04.07.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
18:37 04.07.2025
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԱյսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...
18:30 04.07.2025
«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի ԹուրքիաԻտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...
18:24 04.07.2025
Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:17 04.07.2025
ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններՀուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...