16:38 09.02.2019
Վահան Տերյանի դերն ու նշանակությունը հայ մշակույթի մեջ արտահայտվում է ոչ միայն հարուստ ժառանգությամբ՝ հայրենասիրական տոկուն երկերով ու սիրային թախծոտ լիրիկայով, այլև այն գործունեությամբ, որը բանաստեղծը տարել է Հայկական հարցի լուծման ուղղությամբ: Այսօր լրանում է Տերյանի ծննդյան 134-ամյակը և սա առիթ էր նրա ժառանգների, մշակութային գործիչների, դպրոցականների համար` վերհիշելու բանաստեղծի ու պետական գործչի թողած ժառանգությունը: Նրանք այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհել Վահան Տերյանի շիրմաքարին, ասմունքել ու վերհիշել նրա կյանքի կարևորագույն դրվագները:
Ջավախքի Գանձայում ծնված Տերյանի հիշատակը հարգելու էր եկել ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ով ափսոսանք հայտնեց, որ այսօր հայտնի է Տերյանի գործունեությունը` որպես բանաստեղծ, բայց թե ինչ աշխատանք է տարել նա Հայկական հարցի լուծման ճանապարհին, շատերին հայտնի չէ:
«Վահան Տերյանը հսկայական ժառանգություն է թողել, և ցավով եմ արձանագրում, որ մեր լայն հանրության մեջ դիտվում էորպես պոետ սիրո, աշնան, թախծի, դալուկ դաշտերի, մերկ անտառների, բայց իրականում ես ուզում եմ, որ մեր հանրությունը Վահան Տերյանին ճանաչի որպես հզոր պետական գործիչ, խորհրդային Ռուսաստանի փոխնախարար ազգությունների ժողկոմատում, ով իսկապես զբաղվել է Հայակական հարցով, և իր հսկայական ներդրումն է ունեցել Հայկ հարցի լուծման դրական գործողություններով: Ցավոք, մենք գիտենք, որ Հայկական հարցի լուծումը մեր պատկերացումների շրջանակներում չէր, և Վ. Տերյանի նման հզոր գործիչը, հիասթափություն ապրելով խորհրդային իշպանություններից, տեսնելով հայրենիքի ավերումն ու կորուստը, ասաց. «Մի՞թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի, Մա՞հն է արդյոք, թե՞ Նինջը քեզ պատել, պայծա՛ռ Նաիրի»:
«Տերյան» մշակութային միության նախագահ Առուշան Հակոբյանը հիշեց դրվագներ բանաստեղծի կյանքից, որոնք վկայում են այն մասին, որ ամոթխած լինելով հանդերձ՝ նա սուր միտք ուներ ու չէր վախենում վիճել անգամ հայտնի բանաստեղծների հետ: Պատմում է.
«Պատկերացրեք գրող, որ նոր էր մտնում ասպարեզ, վերլուծեց «Աբու-Լալա Մահարին», արդեն վերլուծեց և բավական շատ դիտողություններ արեց, Իսահակյանը հիշում է հետո, որ ինքն այդ դիտողությունները հաշվի էառել: Պատկերացրեք՝ Իսահակյան և այդ պատանին, որ նոր էր մտնում գրական ասպարեզ, այդ նույն դիտողությունները արեց Հովհ. Թումանյանին, երբ Վերնատանը նստած վիճաում էին Թումանյանը և Տերյանը, Թումանյանը ասում էր՝ դու ճիշտ չես, և Տերյանը ասում է` «Էս ու էն-ը հայերեն չէ, պետք է հայերեն խոսենք», և Թումանյանն ասել է «Ջավախքցին եկել, ինձ խելք է ցույց տալիս»:
Տերյանի հիշատակին նրա շիրմաքարի մոտ ասմունքեցին դպրոցականները, նրանցից մեկը՝ Հրազդանի թիվ 13 դպրոցի աշակերտ Սամվել Եղիազարյանը կարևորեց բանաստեղծի կյանքի դրվագներից մեկը, որը ցույց է տալիս վերջինիս հայրենասիրությունը:
«Երբ Օրենբուրգում մահանում էր, վերջին խոսքերն էին՝ «Մահանում եմ, ո՞ւր է իմ ճամպրուկը», ցանկացել է հայրենիքում մահանալ»,- պատմեց նա:
18:44 04.07.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
18:37 04.07.2025
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԱյսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...
18:30 04.07.2025
«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի ԹուրքիաԻտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...
18:24 04.07.2025
Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:17 04.07.2025
ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններՀուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...