13:14 11.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11-ին համայնքի ղեկավարների հետ հանդիպմանը շեշտեց՝ կարևոր է արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակներում պատկերացնում ենք համայնքապետերի ամենօրյա ու սրտացավ աշխատանքը:
«Ես չեմ սիրում խմբավորումները, առավել ևս մարդկանց, երբ մարդկանց բնորոշում են խմբերով այս կամ այն գործին կամ խավին պատկանելությամբ, ուզում եմ միանգամից ասել, որ հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները տարբեր են իրենց անցած ճանապարհով, աշխարհընկալմամբ, կենսագրությամբ, արժանիքներով: Ազնիվ լինեմ և ասեմ, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ՝ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետևյալն է՝ համայնքի ղեկավարը կամ գյուղապետը այս կամ այն կերպ ընտրվելուց հետո հաջորդ օրվանից սկսվում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը և շատ արագ գյուղապետարանները և քաղաքապետարանները վերացնում են անշարժ գույքերի վերաբաշխման գործընթացներում»,- ասաց նա:
Անդրադառնա«ով համայնքների ղեկավարների «արդի կերպարին»` ասաց, թե ստացվում է` առաջին գործով պետք է ակտիվիստներին, ձայներ բերածներին, ցուցակավորներին տալ սրճարանների տեղեր, խանութների տեղեր, հողամասեր, ընդլայնել, մեծացնել, իհարկե պետք է չմոռանալ նաև սեփական անձը:
Փաշինյանը նշեց՝ անընդհատ խոսում ենք համայնքներում ներդրումային միջավայրի բարելավման մասին, բայց իր լրագրողական ու պատգամավորական երկարամյա փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր համայնք, երբ մտնում ես և աչքի ընկնող օբյեկտով հետաքրքրվում, պարզվում է, որ կա՛մ համայնքի ղեկավարինն է, կա՛մ համայնքի ղեկավարի տեղակալինը: Սա, ըստ վարչապետի գնահատման, զարմանալի իրականություն է ոչ միայն այն պատճառով, որ այդպես է, այլև այն պատճառով, որ այդ մոտեցումը հանդուրժվում է հանրության կողմից, և ամեն անգամ այդ որոշումը ստանում է ընտրական որոշակի զարգացում, քանի որ յուրաքանչյուր ընտրող, յուրաքանչյուր ընտրության ցուցակավոր և ակտիվիստ հույս ունի իր սեփականության ծավալները ընդլայնել: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ ամենօրյա աշխատանք, աշխատանքի և որակի էության փոփոխություն ասելիս հենց սա նկատի ունեն:
«Ինձ համար, ՀՀ կառավարության, ՀՀ ժողովրդի համար այս մոտեցումն ընդունելի լինել չի կարող, և ես ուզում եմ հստակ արձանագրել, որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, նախարարի, ոչ միայն ԱԺ պատգամավորի, այլև համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի կողմից չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին և միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, և ոչ թե անձնային ու խմբային: Ես ուզում եմ՝ կրկին մենք արձանագրենք, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ և այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշեց՝ երբ խոսում ենք այն մասին, որ քաղաքներում և գյուղերում հաճախ պատահում է այնպես, որ համայնքների ղեկավարների օբյեկտներն են ամենահաջողակները, դա ունի նաև երկրորդ պատճառ, քանի որ դա շատ լավ առիթ է, որ այդ օբյեկտները խուսափեն հարկային պարտավորություններից, պետության առջև ունեցած պարտավորություններից՝ գույքահարկից սկսած, ՀԴՄ խփել-չխփելը:
«Այստեղ մենք ունենք լուրջ պրոբլեմ, դա այն է, որ երկար աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել: Ցավոք, կա մտայնությունը, որ հա, հեղափոխություն էր, կանցնի մի տարի կամ երկու տարի, կմոռանան՝ ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից: Հույս չունենաք, ամեն ինչ չի սկսվելու նորից, ոչինչ չի վերադառնալու հնին, ես սա ուզում եմ ասել և´ քաղաքական, և´ տնտեսական առումով»,- ասաց նա:
12:13 04.07.2025
Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...
12:05 04.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...
11:58 04.07.2025
Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը դեկտեմբերի 31-ին կեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է As-ը: 38-ամյա ռմբարկուն չի երկարաձգի պայմանագիրը և հնարավոր է, որ ավարտի կարիերան: Ուրուգվայցի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիում» է 2024-ի հունվարից: Սուարեսը 34 գոլով ամերիկյան ակումբի պատմության մեջ երկրորդ ռմբարկուն է: Լիոնել Մեսսիից նա հետ է 16 գոլով: ...
11:48 04.07.2025
Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ ԹրամփՄիացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […] ...
11:40 04.07.2025
ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ […] ...