Այստեղ երկու մտածողության բախում էր. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի քննարկման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Այստեղ երկու մտածողության բախում էր. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի քննարկման մասին

15:55 14.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց՝ վերջին երեք օրվա քննարկումները համարում է խիստ հաջողված, քանի որ իրականում տեղի ունեցավ լուրջ գաղափարական բանավեճ, բախում:

«Եթե պատկերավոր ասեմ՝ այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում կամ երկու մտածելակերպի բախում, պատկերավոր ասած՝ մի մասն այստեղ ներկայացնում էին այն տեղեկատվությունը, որ ստացել են իրենց կարդացած գրքերից, մյուս մասը խոսում էին այն մասին, որ պատրաստվում են նոր գիրք գրել, մի մասը խոսում էին այն պատմության մասին, որ իրենց հայտնի էր, մյուսները՝ այն պատմության մասին, որ պատրաստվում են ստեղծել: Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ մեջ չբերվեց դրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց՝ կառավարությունը վճռական է, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով ՀՀ-ում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Նա հայտնեց՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում գրվածը, որ պետք է դառնա տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը, նույնն է, ինչ գրված էր 2013 թ., այն է՝ համոզված են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևոր գործոն է, յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթացը՝ սեփական անձի վերափոխումը կարևոր անելիքներից մեկը համարելով, գիտելիքների, հմտությունների, իմացության ձեռքբերումն ու կատարելագործումը հանրային բարեփոխման կարևոր բաղադրիչներ են, իսկ պետությունը միջավայր ու մթնոլորտ պետք է ձևավորի դրա համար:

«Երբ հարգելի պատգամավորներն ասում են՝ բա ի՞նչ պետք է անի պետությունը, ահա թե ինչ պետք է անի, կառավարությունը պետք է անհրաժեշտ միջավայր և մթնոլորտ ձևավորի»,- նշեց վարչապետը:

Հաջորդ գաղափարական թեզը, ըստ Փաշինյանի, անհատական ջանքն է, որը ևս կարևոր գործոն է, անհատի զարգացման ուղղությամբ պետության հիմնական գործառույթը քաղաքացիների ստեղծարար ունակությունների զարգացման ու իրացման համար հնարավորություններ ստեղծելն է հանրային կյանքի բոլոր բնագավառներում՝ սպորտից տնտեսություն: Նա ընդգծեց՝ օրենքով չարգելված ցանկացած գործունեություն լինելու է մատչելի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP